«Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում ամուսնու սիրուհու մեկ լուսանկարները տեղադրել է ոչ թե կինը՝ 37-ամյա Ռուզաննան, այլ նրա անչափահաս որդին: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ամբաստանյալը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա դատական նիստում ամբաստանյալը նշեց, որ ի սկզբանե չի ցանկացել, որպեսզի որդին ներքաշվի այս պատմության մեջ և նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքն է այդ լուսանկարները տեղադրել սոցիալական կայքում, սակայն իր 15-ամյա անչափահաս որդին պնդել է, որ պետք է դատարանում հայտնի այդ մասին:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարանում հարցաքննվեց անչափահաս Էրիկը, ում օրինական ներկայացուցիչն էր հայրը: Էրիկը հայտարարեց, որ ինքն է հոր սիրուհու անվամբ էջ ստեղծել և տեղադրել նրա մերկ նկարները, որպեսզի վերջինս ամաչի և իր էջից ջնջի հոր հետ լուսանկարները:
Անչափահաս վկայի խոսքերով՝ տանն ունեն մեկ համակարգիչ, որից օգտվում են բոլորը։ Ըստ նրա՝ մայրը չունի բավարար գիտելիքներ՝ համակարգչից օգտվելու համար. տղան մորը սովորեցրել է միայն, թե ինչպես նամակագրական կապ հաստատի և այդպես հաղորդակցվի ՌԴ-ում գտնվող ամուսնու և ընկերուհիների հետ:
Կարդացեք նաև
Անչափահաս վկան նշեց, որ տարիներ շարունակ իրենց տանը տեղի ունեցած վեճից հասկացել է, որ հայրը սիրուհի ունի, բացի այդ, տուժողն անընդմեջ զանգահարել է իրենց տուն, օրվա բոլոր ժամերին, անգամ հնչել են սպառնալիքներ տղայի հասցեին:
Տղան պատմեց, որ մի օր հոր սիրուհին գիշերը զանգահարել է իրենց տուն և ասել, որ հորը փոխանցի հեռախոսը, սակայն տղան ասել է, որ նա քնած է և չի կարող արթնացնել, որից հետո տուժողը հեռախոսը փոխանցել է մի տղամարդու, ով սպառնացել է տղային՝ ոտքերն ու գլուխը կոտրել:
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում