Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ

Մայիս 08,2014 17:21

Մայիսի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան իրենց գործունեությանը, ներկայացրին կառույցի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները՝ նշելով, որ իրենց գլխավոր խնդիրը երեխաների պաշտպանության ոլորտում առկա բացթողումների կարգավորումն է: Նրանք անդրադարձան մինչեւ երեք տարեկան երեխաների անհատական խնամքի ապահովման խնդիրներին, խնամակալության, խնամատարության եւ որդեգրության հանձնված երեխաներին, մանկատների շրջանավարտներին տրվող պետական աջակցությանը: Առաջարկվեց համայնքներում ստեղծել ընտանիքներին աջակցող եւ կանխարգելման գործառույթ իրականացնող ծառայություններ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ վերոնշյալ խնդիրները մշտապես քննարկվում են հանձնաժողովում: Նա առաջարկեց կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ ոլորտի պատասխանատուների հետ խնդիրները եւ առաջարկները քննարկելու համար:

 
ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031