Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԲ ներկայացուցիչը «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքներում ակնհայտ առաջընթաց է նկատում

Մայիս 08,2014 17:10

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգը Հայաստանում է՝ ծանոթանալու և գնահատելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքն ու որակը։

Մինչ շինհրապարակ այցելելը Քսյաոհոնգ Յանգը հանդիպեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ծրագրի համաֆինանսավորման գործընթացում կարևորելով Ասիական զարգացման բանկի առաջնային դերը մյուս բանկերի հետ համագործակցության շրջանակում ՝ նախարարը նշեց, որ ԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով և նկատվում է էական առաջընթաց:

Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց մի քանի կետի վրա՝ մասնավորապես կարևորելով հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը, ինչպես նաև Երրորդ տրանշի ֆինանսավորման արագացումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 500 կմ ճանապարհի հարավային մասում (ընդգրկում է Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածը) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:
«Հյուսիս-հարավ» ծրագրով կառուցվող Երևան-Արտաշատ ճանապարհահատված Քսյաոհոնգ Յանգն անձամբ այցելեց: Նրան ներկայացրին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ խնդիրներ են առաջացել, ճանապարհաշինական ի՞նչ մեթոդներ են կիրառվում, որպեսզի կառուցվող ճանապարհը որակապես լինի բարձրակարգ։
Ճանապարհահատվածն ուսումնասիրելուց , ապա նաև փորձարկելուց հետո Քսյաոհոնգ Յանգը նկատեց, որ իր վերջին այցելությունից հետո աշխատանքներում առաջընթացն ակնհայտ է, և ներկա դրությամբ կարելի է արդեն փաստել, որ Տրանշ 1-ի մեկ ուղղությամբ երթևեկության 30 կմ հատվածն արդեն պատրաստ է:

«Իմ նախորդ այցից հետո ես բավականին առաջընթաց եմ նկատում, աշխատանքների կատարման ժամկետները բավականին արագացել են: Հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Մենք հպարտ ենք, որ Ասիական զարգացման բանկը մասնակից է խոշորագույն այս շինարարության իրականացմանը»,-նշեց Քսյաոհոնգ Յանգը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանն էլ հավելեց, որ իրականացվել է Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածների աջակողմյան մասերին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը և ստուգված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երևան- Աշտարակ հատվածի բետոնե ծածկի իրականացման աշխատանքները վերսկսվել են մարտին: Կարելի է արձանագրել, որ աշխատանքների 50 տոկոսն արդեն կատարված է։
Մի քանի օրից մեքենաների երթևեկության համար կբացվի նաև Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 3-4 կմ բետոնապատ հատվածը և կսկսվի այս ճանապարհահատվածի աջակողմյան հատվածի շինարարական և բետոնացման աշխատանքները։

Նախատեսվում է, որ Տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երևան, Երևան-Աշտարակ ուղղությունները, բետոնացման աշխատանքներն կավարտվեն մինչև դեկտեմբերի 23-ը։


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031