Aravot.am-ի տեղեկություններով, օրերս «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Անուշավան Այվազյանը լքել է ՕԵԿ շարքերը: ՕԵԿ-ից Անուշավան Այվազյանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել է կուսակցական ժողովում:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ պարոն Այվազյանը, որը շարունակում է զբաղեցնել քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը, ասելով` որ կասեցվել է իր անդամակցությունը ՕԵԿ-ին:
Իսկ թե ի՞նչն է եղել ՕԵԿ-ից դուրս գալու պատճառը, պարոն Այվազյանը չմանրամասնեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև