Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդ «Շահավետ+»` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար

Մայիս 08,2014 16:43

2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 104 մլրդ դրամը: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, աճել են 10%-ով և կազմել 78.8 մլրդ դրամ: Բանկի լավագույն առաջարկներից է «Շահավետ+» ավանդը, որը կարելի է ձևակերպել ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: ՀՀ դրամի դեպքում տոկոսադրույքը կազմում է 14% տարեկան, ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8% տարեկան, եվրոյի դեպքում`5% տարեկան: Ավանդի ժամկետը կազմում է 91 և ավելի օր:

«Շահավետ+» ավանդը հնարավորություն է տալիս ոչ միայն ստանալ բարձր տոկոսադրույք, այլև տնօրինել խնայողությունները ավանդի գործողության ընթացքում: Ավանդատուն կարող է համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների “Մագնիս” ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչ:

«Իր եկամտաբերության շնորհիվ Շահավետ+ ավանդը բանկի ամենապահանջված գործիքներից մեկն է: Այդ կերպ մենք հնարավորություն տվեցինք մեր հաճախորդներին գումարը ներդնել կարճ ժամանակահատվածով և ստանալ բարձր տոկոսադրույք` 14% տարեկան 91 օր և ավելի ժամանակահատվածի համար: Ավանդի կարճ ժամանակահատվածը նաև հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարելու և փակելու փոխարժեքային ռիսկերը: Ավանդի պայմանները բավականին պարզ են և միտված են մեր հաճախորդների պահանջմունքների բավարարմանը` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները», – ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031