Հայաստանյան գործարարների գերակշիռ մասը չի վստահում պետական մարմիններին և կարծում է, որ վճարված հարկերը պաշտոնյաները նախ և առաջ օգտագործում են անձնական նպատակներով:
Այս տվյալներին են առկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի պատրաստած հետազոտությունում:
Մայիսի 7-ին հրապարակված «Հարկ վճարողների ընկալման հետազոտություն» զեկույցը, մասնավորապես, պնդում է, որ հարկ վճարողների, այլ կերպ ասած՝ գործարարների 58 տոկոսը չի վստահում Հայաստանի նախագահին, մինչդեռ լիովին կամ որոշ չափով վստահում է միայն 26 տոկոսը: Մնացած մասը տվել է չեզոք պատասխան:
Գործարարները է’լ ավելի շատ չեն վստահում Ազգային ժողովին ու կառավարությանը:
Կարդացեք նաև
Հարկատուների գերակշիռ մասը չի վստահում նաև հարկային ու մաքսային ծառայություններին և դատական համակարգին:
Հետազոտությունում առկա հաջորդ ուշագրավ տվյալն այն է, որ գործարարների համոզմամբ, հարկերից գոյացած միջոցները կառավարությունը նախ և առաջ օգտագործում է անձնական նպատակներով, այնուհետև՝ բանակի կարիքների համար, երրորդ տեղում կենսաթոշակային հիմնադրամն է:
Սարգիս Հարությունյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում