Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:
Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշակոթողին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր երկրապահներին՝ տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Երկրապահը մեր երկրի ու ժողովրդի համար մեծ արժեք է, մեր հզոր բանակի հիմքն է: Խոնարհվում եմ մեր բոլոր այն հայրենակիցների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի ազատագրման և մեր պետության հզորացման»:
Այնուհետև վարչապետը մասնակցել է Երկրապահի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որի ընթացքում մի խումբ երկրապահների պարգևատրել է անվանական հուշանվերներով:
Իր հերթին, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը վարչապետ Աբրահամյանին պարգևատրել է սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ