Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես կայացվեց ապօրինի կառույցը քանդելու որոշումը

Մայիս 08,2014 16:03

8 մայիսի 2014, Երևան: Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երևանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին: 1999 թվականի հունիսի 14-ին քաղաքապետ Ս.Աբրահամյանի որոշմամբ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում քանդել ապօրինի ավտոտնակը: Քանդել են միայն դարպասն ու ետևի պատը: Այդ ժամանակվանից բնակիչը բողոքում է, որ այդ ապօրինի կառույցի պատճառով իր բնակարանը զրկված է արևի լույսից:

Քաղաքացին նույնիսկ հանձն էր առել հոգալ կառույցի քանդման ծախսը և 32315 դրամ վճարել է գեոդեզիական չափագրման և հանույթի պատրաստման համար:
Ինչևէ, 2013թ. դեկտեմբերից Տարոն Մարգարյանին ուղղված նամակագրության արդյունքում 2014թ. մայիսի 7-ին քաղաքապետը ստորագրել է որոշում, որով հանձնարարվում է 7-օրյա ժամկետում քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը: Մնում է հուսալ, որ պարոն Մարգարյանը հետևելու է այս գործընթացին, և իր որոշումը 1999 թվականի քաղաքապետի որոշման ճակատագիրը չի ունենալու:
Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031