Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամերիկան Ջեյմս Ուորլիքի միջոցով արտահայտեց Արեւմուտքի մտքինը». Լարիսա Ալավերդյան

Մայիս 08,2014 15:52

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է`ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին ամրագրված է նաեւ Բիշքեկյան արձանագրություններում եւ նորություն չէր:

«Արձանագրության այդպիսի պարբերությունը թույլ է տալիս` երբ որեւէ կողմ հարմար է գտնում բերի ու դարձնի բանակցային գործընթացի մեխը…երբ Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարում է, որ ինքը հանրապետություն է 1994-ից սկսած սահմանների մեջ, ապա Ուորլիքը պարզություն է մտցնում, որ Ամերիկայի քաղաքականությունը դա չի ընդունում, մի կողմ է թողնում, որ պետք է հանրաքվե լինի»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց տիկին Ալավերդյանը:

Նա Ամերիկայի նման դիրքորոշումը պայմանավորում է նաեւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու կողմնորոշմամբ. « Սա ձեւերից մեկն է, որով Ամերիկան արտահայտում է Արեւմուտքի մտքինը, վտանգը կա»:

Տիկին Ալավերդյանը նաեւ հիշեցրեց, որ տարածքների վերադարձման հարց կար նաեւ Մադրիդյան սկզբունքներում. «Որեւէ կասկած չպետք է լինի, որ Մադրիդյան սկզբունքները, որոնք չեն մերժվել Հայաստանի, բայց մերժվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների կողմից, այդ հենց նույն Ուորլիքի միտքն են պարունակում»:

Նա նաեւ նկատեց, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ առաջին անգամ է Ամերիկան նման կոշտ գնահատական հնչեցրել:

Տիկին Ալավերդյանը նաեւ նկատեց, որ Բիշքեկյան արձանագրություններում տարածքների վերադարձման կետը չփոխեցին Հայաստանի ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահները: Նրա կարծիքով, իշխանափոխությունը ամենահարմար պահն էր նման փոփոխությունների համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031