Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները պահանջում են նորից գործ հարուցել ոստիկանների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու առթիվ. «Փաստինֆո»

Մայիս 08,2014 15:50

ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ ավազակության ու բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի փաստաբաններ Աննա Թամազյանն ու Երվանդ Վարոսյանը բողոք են ներկայացրել դատարան: Նրանք պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Է.Վարագյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու քննիչի որոշումը և դրա դեմ Է.Վարագյանի բողոքը մերժելու դատախազի որոշումը, պարտավորեցնել քրեական գործ հարուցել:

Գործը հարուցվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու հատկանիշներով՝ Էդգար Վարագյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ: Ըստ ՀՔԾ որոշման, ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մկրտչյանի, Ամրամ Մակինյանի, Արգիշտի Տոնոյանի, Արման Մացակյանի, Գարիկ Մակարյանի և Կարեն Ավետիսյանի արարքում հանցակազմը բացակայում է: Նույն հիմքով ՀՔԾ-ն քրեական հետապնդում չի իրականացրել ամբաստանյալի ու նրա ծնողների նկատմամբ՝ «ակնհայտ սուտ մատնություն կատարելու և սուտ ցուցմունք տալու կապակցությամբ»:

Էդգար Վարագյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքներն ստացել է 2013թ. սեպտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու հետևանքով: Ըստ Է.Վարագյանի, ձախ ձեռքի և ոտքի վնասվածքներն ստացել է 2013 սեպտեմբերի 24-ին ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, իսկ 2013թ. սեպտեմբերի 26-ին ի հայտ եկած վնասվածքները իրեն դատարան ուղեկցած ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու, իսկ դաստակների կարմրավուն հետքերը ձեռքերին ձեռնաշղթաներ գցելու հետևանք են:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031