Բուլղարիայում ավարտվեց ազատ ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներին զուգահեռ խաղարկվում էին նաեւ օգոստոս ամսին Նանջինգում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանը մասնակցեց բոլոր 10 քաշային կարգերի մրցումներին`իր հաշվարկում գրանցելով 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Այս տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոն դարձան 42 կգ քաշային Արման Մնոյանը եւ 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Իսկ Նարեկ Հովհաննիսյանը` 50 կգ, Գեւորգ Մխեյանը` 63 եւ Սարգիս Հովսեփյանը` 76, արժանացան բրոնզե մեդալի:
Թիմային հաշվարկով Հայաստանը 32 երկրների պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը:
Այս առաջնությունում վարկանիշային համարվում էին ոչ բոլոր քաշային կարգերը եւ յուրաքանչյուր երկրին կարող էր տրվել առավելագույնը 2 վարկանիշ: Արման Մնոյանն օգտվեց իր այդ հնարավորությունից, իսկ ահա Սարգիս Հովսեփյանը այդ իրավունք ստացավ միայն այն բանից հետո, երբ ռուսները հրաժարվեցին այդ քաշային կարգում Չինաստան ներկայացուցիչ գործուղելուց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ