Արդարադատության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Այսօր այս մասին վստահեցրեց նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա նաեւ ասաց, որ փոխնախարար Արամ Օրբելյանին առաջարկել է աշխատել, սակայն վերջինս գերադասել է մասնավոր հատվածում աշխատել: Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, երբ Հովհաննես Մանուկյանին նշանակեցին նախարար:
Իսկ թե ոլորտում ո՞րն է թիվ մեկ խնդիրը, պարոն Մանուկյանն ասաց, որ ոլորտում այսօր բազմաթիվ հիմնախնդիրներ կան, իսկ ամենակարեւորը` հասարակության վստահության մակարդակն է.
«Հասարակության վստահության մակարդակն է, որը պետք է փորձենք բարձրացնել»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ