Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյան. «Այդ ինչո՞ւ Կարա Բալայի, կատվի, արգենտինացու արձանը տեղադրված լինի, Միկոյանինը` ոչ»

Մայիս 08,2014 15:32

ԽՍՀՄ գործիչ, բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի `Երևանում տեղադրման` քաղաքապետարանի նախաձեռնությունը մեծ ընդվզում է առաջացրել հանրության շրջանում: Արվեստագետներ, քաղաքացիներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը:

ՀՀԿ նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ի հեճուկս այդ դժգոհությունների` Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, թե Միկոյանի արձանը պետք է տեղադրել. «Կարիք չկա օգտվել այն հանգամանքից, որ Միկոյանի հետ աշխատած սերնդից մարդիկ չեն մնացել, և որևէ մեկը չի կարող այսօր Միկոյանին մեղադրել ինչ-որ շինծու փաստաթղթի մեջ: Իմ ձեռքի տակ հակառակն ապացուցող բազում փաստաթղթեր կան»:

Մեր այն դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այլ փաստաթղթեր է ներկայացնում , որոնցից պարզ է դառնում, որ Միկոյանը առաջարկել է գնդակահարությունների ենթակա հայերի թիվն ավելացնել, պարոն Թովմասյանը վրդովվեց. «Միկոյանը, որ ամբողջ աշխարհը փրկեց Երրորդ համաշխարհային պատերազմից, որ բազում արժանիքներ ունի, ինչ-որ փաստաթուղթ են գտել կիսատ-պռատ, ուզում են Միկոյանի դեմ դուրս գալ: Այդ Միկոյանի մասնակցությամբ չէ՞ր, որ 1947-48 թվականներին Ստալինի հատուկ կառավարության որոշմամբ ՀՀ-ից դեպորտ արվեցին բոլոր ադրբեջանցիները, որ բնակարանները ազատվեն, և տեղի ունենար հայերի հայրենադարձություն: Միկոյանը չէ՞ր, որ 1943-ին, պատերազմի այդ թեժ օրերին Երևանում մասնակից էր ՀՀ ԳԱԱ ստեղծելու աշխատանքներին, կամ որ կազմակերպվի քիմիական, սննդի արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն Երևանում»:

Այնուհետև Ռուբեն Թովմասյանը համեմատության համար օրինակներ բերեց, թե Երևանում ինչ արձաններ են տեղադրվել ու ևս մեկ անգամ շեշտեց Միկոյանի արձանի տեղադրման անհրաժեշտության մասին. «Այդ ինչպե՞ս եղավ, որ Թամանյանի արձանի հարակից տարածքում տեղադրվեց կատվի արձանը, կամ որ դպրոցի դիմացից հանվեց Կամոյի կիսանդրին և տեղը դրվեց արգենտինացու կիսանդրին, կամ Կիրովի մանկական այգուց մի քանի արձան հանվեց և լիբանանահայ հայտնի գրողների արձանները տեղադրվեցին, կամ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է ֆրանսիական մի արձան, այն դեպքում, երբ Իսահակյանը Ֆրանսիայում Կիլիկիայի հարցում ֆրանսիային անվանել է «քաղաքական պոռնիկ» և գրել է, թե «ամոթ քեզ, Եվրոպա»: Կամ ինչո՞ւ պիտի տեղադրված լինի Կարա Բալայի արձանը, Միկոյանինը` ոչ: Ես որևէ արժեքի դեմ որևէ բան չունեմ, ես չեմ ասում, որ անշուք են այդ արձանները, բայց ասում եմ, որ Միկոյանը բոլոր արժանիքներն ունի, որ նրա արձանը տեղադրվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sana says:

    Հաստատ կատվից արժանավոր է, չէ՞, մանավանդ որ կատուն էլ այլազգի է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031