«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ նոր կառավարության կազմին ու նրա ղեկավարին:
Պարոն Աբրահամյանն, օրինակ, Դավիթ Հարությունյանին որակեց կարող ուժ եւ ափսոսաց, որ նրան փոխվարչապետ չեն նշանակել:
Երվանդ Զախարյանին բնորոշեց իբրեւ քառակի սովետական հերոս Պագրիշկին:
Ինչ վերաբերում է նախկին ու ներկա վարչապետներին, Աբրահամյանի ձեւակերպմամբ. «Եթե քառյակը Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելը համարում է հաղթանակ, ինչ ասեմ…Մյուս կողմից, համոզված եմ, որ Աբրահամյանը ավելի լավ կաշխատի, իրենց գյուղացիներն ասում են՝ գիտե՞ք ինչ լավ սեկա էր խաղում, իսկ սեկա խաղալու համար պիտի խելոք լինես, ներվեր ունենաս: Նա գոնե ճարպիկ է, մտածելու բաներ ունի, ինչ անում է, խելոք է անում, էն մեկի նման չի խմում՝ կիթառն առնում ու սկսում նվագել: Տիգրան Սարգսյանը մտավորական տղա էր, բայց էնպիսի բացեր էր թույլ տալիս, որ կարելի էր տարին գոնե երկու անգամ նրան փոխել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը որեւէ պաշտոն կստանա՞, Սուրեն Աբրահամյանը հեգնեց. «Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղ կա, գուցե արժի հուշել Սուրեն Խաչատրյանի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ