Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասախոսը խաչ կդնի՞»,- հարցնում է «Խաչիկյանի եւ նրա խմբի» գործով վկան

Մայիս 08,2014 14:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցների չարաշահումների գործով 7 վկա: Վկաներից միայն 3-ը չգիտեին, թե ինչի համար են հրավիրվել դատարան, իսկ մյուս չորսն էլ թեպետ գիտեին, թե ինչի համար են հրավիրվել, չկարողացան տեղեկություններ հաղորդել դատարանին՝ հիշողության կորստի պատճառով: Վկաներից որեւէ մեկը չէր ճանաչում ամբաստանյալներին, որոնք թվով 13-ն են:

Վկա Հովիկ Գալոյանը, ըստ էության չպետք է հրավիրվեր դատարան, նա դատակոչի ցուցակով 141-ն էր եւ բերման էր ենթարկվել: Այս վկան լիազորված անձից գնել էր բնակարան 1998թ.-ին եւ բնակարանատերն էլ գտնվում է ԱՄՆ-ում: Դատարանում հայտնեց, որ հիշում է միայն միջնորդի անունը, իսկ նախաքննության ժամանակ հայտնել էր բնակարանատիրոջ անունը՝ Ֆաինա Մելքոնյան: Թե ինչ կապ ուներ այդ վկայությունը Վազգեն Խաչիկյանի եւ նրա խմբի գործով, այդպես էլ պարզ չդարձավ:
Էլեոնորա Լազարեւանն ազգությամբ հույն է եւ ասաց, որ «իր սեփական հայրիկը» 96-ին մեկնել է Հունաստան, ապա վերադարձել Հայաստան եւ 2002-ի հունիսին մահացել է, իսկ նրա թոշակը որեւէ մեկը չէր կարող ստանալ՝ բացի իրենից. նա ոչ ոք չի ունեցել: Տարածքը, որտեղից պետք է ստանար կենսաթոշակը՝ Քանաքեռ-Զեյթունն է եղել:

Xachikyan_02-06 Xachikyan_02-05 Xachikyan_02-04 Xachikyan_02-03 Xachikyan_02-01 Xachikyan_02-07

Վկա Նարինե Կարապետյանը ոչ մի բանից տեղյակ չէր. նա դատարան էր հրավիրվել տալի՝ ամուսնու քրոջ մոր՝ Հրաչուհի Մանսուրյանի հետ կապված: Վերջինը 2003-ից բնակվել է ԱՄՆ-ում, Շենգավիթի տարածքից պետք է ստանար գումար, 6 ամիս է միայն կարողացել ստանալ Մանսուրյանի կենսաթոշակը, սակայն հետագայում չեն տվել, պատճառաբանելով, որ 6 ամիս է հասնում: Պաշտպանական կողմի հարցին՝ թե ամբաստանյալներից Վահագն Խաչատրյանին, Աշոտ Աբրահամյանին ծանոթ է, թե ոչ, վկան տվեց բացասական պատասխան:

Դատարան հրավիրված դատակոչի ցուցակում 98-րդը՝ Դանիել Խաչատրյանը, պետք է որեւէ տվյալ հաղորդեր իր պապի՝ Դանիել Առաքելյանի մասին, որը բնակվել է Քանաքեռում: Վկան ասաց, որ «տեղյակ է, որ նա մահացել է 1994-ին»: Նա իր պապին չի էլ տեսել, իսկ թե ով կարող էր պապի թոշակը մահվանից 10-15 տարի հետո ստանալ՝ վկան ոչինչ չկարողացավ ասել:

Ամենաերկարը հարցաքննվեց Գեւորգ Բալդրյանը: Նա պետք է պատասխաներ խնամու հետ կապված հարցերին, որը 2000թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ եւ լիազորագիր էր տվել վկային,, որպեսզի թոշակը ստանա: Սակայն երբ գնացել է թոշակ ստանալու, տեսել էր, որ իր ստորագրությունը խնամունը՝ Դեմիր Սարգսյանինը չէ: Ու այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ նա ստացած լիներ ու ինքը տեղյակ չլիներ, վկան վրդովված հարցրեց՝ «Դասախոսը խաչ կդնի՞, նրանք կրթված մարդիկ են»:

Նախագահող Արսեն Վարդանյանի հարցին, թե վկայի նկատմամբ քննիչի մոտ անօրինական միջամտություններ եղել են, թե ոչ, վկան պատասխանեց, որ նման միջամտություններ չեն եղել: Դատարանը եւ պաշտպանական կողմը հակասություն նկատեց վկայի ցուցմունքներում, հրապարակվեց 12 հատորներից այն հատվածը, որը վերաբերում էր վկայի խնամու՝ Հայաստան գալու տարեթվերին: Վկային հարցնում էին՝ երբ է եկել Հայաստան, վկան պատասխանում էր՝ «մինչեւ… գնալը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031