Դեսպանն ազատ է իր գործունեության մեջ, եթե խոսքը Հայաստանում տեղակայված կազմակերպությունների մասին է, չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվի: Դեսպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Վոլինկինը Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է ինչ-որ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ