Կրոնական կազմակերպությունների անդամների աշխուժացումը փողոցներում պակասել է՝ նկատում է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը: Նրա խոսքով՝ բացառություն են կազմում «Եհովայի վկաները», որոնց մենք սովոր ենք տեսնել ամենուրեք:
Ըստ նրա՝ մեր երկրում կրոնական կազմակերպության անդամներ են հիմնականում սոցիալապես անապահով խմբի մարդիկ, մինչդեռ արտերկրում անդամ են նաև մեծահարուստները: Նա նշեց, որ «Կրոնի ու խղճի ազատության մասին» օրենքը չի արտացոլում այսօրվա իրավիճակը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ