Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի հանձնաժողովը ստացել է գերատեսչությունների պատասխանները

Մայիս 08,2014 13:35

Գազի խորհրդարանական հանձնաժողովն այսօր ստացել է պատասխաններ`Հանրային ծառայությունները կարգավորող, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովներից, տարածքային կառավարման նախարարությունից, էներգետիկայի նախարարությունից եւ «Գազպրոմ Արմենիայից»: Այդ մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ավելի վաղ, խորհրդարանական հանձնաժողովը պաշտոնապես դիմել էր այս գերատեսչություններին`մոտ հարյուր հարց պարունակող հարցաշարով: «Գազի» հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են այդ պատասխանները:

Պատասխանների բովանդակային մասին չանդրադառնալով`մեր զրուցակիցն ասաց, որ հարցաշարը ներառում էր սկսած գազի կալորիականության, խնդիրներից, գյուղական համայնքների գազաֆիկացման խնդիրներից`վերջացրած «ՀայռուսԳազարդի» ծախսային հոդվածներով, այդ թվում նաեւ աշխատավարձեր: «Մենք ստացել ենք հարյուրավոր էջերով նյութեր: Նյութերի մի մասը մեզ բավարարում են, մաս կա, որ լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք են առաջացնում: Բայց արդեն ուրվագծվում են, թե խնդիրները որտեղ են»,- ասաց Միքայել Մելքումյանը`հավելելով, որ երկրորդ մակարդակին անցնելու կարիք կա`լրացուցիչ հարցապնդումներով վերջնական պատասխաններ ստանալ:

Առաջիկայում, ըստ խմբերի, հանձնաժողով կհրավիրվեն համապատասխան գերատեսչությունների պատասխանատուները: Հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաեւ փորձագետներ`հաշվապահներ, աուդիտորներ եւ տեխնիկական այլ խնդիրներով: «Բավականին լուրջ մասնագիտական նյութ կա, աշխատանքներն ընթացքում են»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական հանձնաժողովը չորս ենթախումբ ուներ`սպառողների շահերի պաշտպանության, գազի կալորիականության, ներտնային սպասարկման եւ նմանատիպ այլ հարցերի: Երկրորդը`300 միլիոն դոլար պարտքի առաջացման օրինականության եւ «ՀայռուսԳազարդի» 20 տոկոսի վաճառքի գնահատման հարցերով: Երրորդը`Հայաստանն իբրեւ տարանցիկ երկիր, այդ թվում նաեւ Իրան-Հայաստան հարաբերություններում եւ ամենախոշորը`չորրորդը, որը զբաղվելու է գազի սակագնի հարցերով, այդ թվում նաեւ սակագնի թանկացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի վրա եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031