Այսօր «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին`ՕԵԿ-ը պատրաստվո՞ւմ է անդամակցել քառյակին, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ-ն արդեն իսկ համագործակցում է քառյակի հետ։ Բանախոսը տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս, երբ քառյակը հանդիպում էր «Ժառանգություն» խմբակցությունում, հրավիրվել են նաև իրենք և համատեղ համաձայնության եկել։ «Հիմա այդ համագործակցությունը եղել է, բոլորովին վերջերս մենք համագործակցեցինք, «Ժառանգություն» խմբակցությունում էր քառյակը հավաքված, պարոն Հակոբյանը հրավիրեց և մենք քննարկեցինք մի հարց, խոսքը վերաբերում էր մի քանի մոտեցումներին»,-ասաց նա`հավելելով`որտեղ կլինի մի լավ գործ, ՕԵԿ-ը կլինի այդտեղ մասնակից, կամ նախաձեռնող, կամ աջակցող։
Հարցին`ի՞նչ հարց քննարկվեցին արդեն հնգյակի հանդիպման ժամանակ, Հովհաննես Մարգարյանը մանրամասնեց. «Քննարկվեց հարց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված, մենք ունենք անդամ և եղավ քառյակի կողմից առաջարկ, որ մենք հետ կանչենք մեր անդամին, որը և արեցինք, եղել է նաև առանձին քննարկումների ժամանակ առաջարկներ։ Կոնկրետ այդ առաջարկը քառյակի կողմից է եղել»: ՕԵԿ-ն ակնկալում է, որ կուտակայինի հարցով ՕԵԿ-ի շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին նաև փոխադարձ աջակցությունը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ