Մայիսի 8-ին ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի բանավեճը: Թեման՝ այսօրվա հերոսներն ու հակահերոսները:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: