Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարության որոշ գայլերի փոխարինում են կապույտ գայլերը». Մանվել Եղիազարյան

Մայիս 08,2014 13:12

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին, խիստ վտանգավոր է համարում:

«Նա այդ թեզը առաջ է քաշել, որ Ռուսաստանը չփորձի խառնվել Ղարաբաղում այնպիսի խաղեր խաղալ, ինչպիսի խաղեր խաղում է Ուկրաինայում: Դեսպանին կարելի է մեղադրել, որ նա հրահրում է պատերազմ՝ թեւ տալով Ադրբեջանին, թե այն տարածքները, որոնք չեն պատկանել Արցախին, պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Վաղն էլ Ադրբեջանը կարող է առանց որեւէ մեկին տեղյակ պահելու իր զորքերը դուրս հանել՝ վերցնելու այդ տարածքները, հետո կասեն, որ Ամերիկան թույլ է տվել»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Եղիազարյանը:

Նրա կարծիքով, երբ Պուտինն ու Օբաման «լեզու գտնեն» Մինսկի համանախագահներն այլ հայտարարություններ կանեն: Նրա խոսքով, տարածքները վերադարձնելու Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը պայմանավորված էր Ռուսաստան-Ամերիկա տարաձայնություններով:
Պարոն Եղիազարյանը ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահի հայտարարությունը նաեւ համարում է Հայաստանի արտաքին սխալ քաղաքականության, վատ բանակցությունների արդյունք. «Լավ բանակցություններ վարելու համար պետք է ուժեղ լինենք, բայց մենք ուժեղ չենք, թույլ ենք, մեզ ինչ ասում են, ընդունում ենք»:

Նա նաեւ համոզված է, որ նոր կառավարության օրոք Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու. «Ավելի վատ է լինելու, ոչ մի լավ բանի մի սպասեք: Ոչ մի բան չի փոխվել որոշ գայլերին փոխարինել են գորշ,կապույտ գայլերով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031