Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտյան գրանտներով սնվող ՀԿ-ները երեւի պիտի «սուխարի» չորացնեն եւ տաք շորեր պատրաստեն. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 08,2014 12:52

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նախօրեին հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է «նաեւ այլ մեթոդներով զբաղվի Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»։ Թե ինչ է նշանակում «այլ մեթոդներով չեզոքացնել»՝ դժվար է ասել, բայց արեւմտյան գրանտներով սնվող ՀԿ-ները երեւի պիտի «սուխարի» չորացնեն եւ տաք շորեր պատրաստեն։

Չի բացառվում, իհարկե, որ ռուս դեսպանի ասածների մեջ ճշմարտության հատիկ կա՝ իսկապես էլ որոշ ՀԿ-ներ կարող են Արեւմուտքից գրանտներ ստանալ՝ հատուկ հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրելու» համար։ Բայց մյուս կողմից էլ՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն, օրինակ, հաստատ Արեւմուտքից գրանտներ չի ստանում, մինչդեռ հենց այդ կազմակերպությունն է խրում ամենամեծ սեպը հայ-ռուսական հարաբերություններում։ Համենայն դեպս՝ ամիսը մեկ, երբ գալիս է գազի եւ էլեկտրաէներգիայի համար վճարելու օրը, ՀՀ ազգաբնակչությունը հենց փոստային բաժանմունքներում բարձրաձայն ասում է այն ամենը, ինչ մտածում է հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ընդ որում՝ ասում է առանց գրանտային ակնկալիքների։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031