Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը նախագիծ է ներկայացրել. «պարտադիրին» դեմ են (Տեսանյութ) 

Մայիս 08,2014 12:39

«Մենք ներկայացրել ենք օրենքի նախագիծ, տեղյակ եմ նաև, որ մեր գործընկերները (քառյակից) ևս ներկայացրել են իրենց առաջարկությունները կառավարությանը: Բովանդակությամբ երկուսիս ձգտումն էլ դա է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը վերացվի»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը օրերս շրջանառության մեջ է դրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների իրենց նախագիծը, որը բացառում է պարտադիր բաղադրիչը և նախատեսում կամավորության սկզբունք:

Լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ ՕԵԿ-ը որոշեց հենց հիմա այդ առաջարկով հանդես գալ, Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք նախկինում էլ բազմիցս բարձրաձայնել են այդ խնդիրը`անտեսելով Aravot.am-ի դիտարկումը` ինչպե՞ս «դեմ» լինելով վիճահարույց դրույթներին ՕԵԿ-ը «կողմ» քվեարկեց նախագծին`ՀՀԿ-ի «խաթրից դուրս չգալու համար»:

Մանրամասները `տեսանյութում

 

 

Հարցին`պատրաստվո՞ւմ է Հովհաննես Մարգարյանը հրաժարվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, քանի որ ՕԵԿ-ն արդեն ընդդիմություն է, պատգամավորը հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգի` պաշտոնը քվոտայով է տրվում, այնպես որ կարևոր չի իրենք այսուհետ ընդդիմություն են, թե կոալիցիայի մաս կազմում. «Այն, թե ՀՀԿ-ն մեզ զիջել է հեքիաթ է և հեռու է իրականությունից: Գոյություն ունի օրենք, քվոտավորում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031