Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կամքը մի հատ ա. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 08,2014 12:23

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերից մեկի փոխտնօրենին եւ հայտարարել, թե «դրսեւորելու ենք քաղաքական կամք՝ կենսաթոշակային բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար»։

«ՉԻ» – Զարմանալի մարդ է Հովիկ Աբրահամյանը։ ֊Քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ «քաղաքական կամք է. դրսևորում» ու հայտարարում, թե կուտակայինի պարտադիր բաղադրիչը կասեցվում է, մի երկու օր անց հանդիպում է ֆոնդի փոխտնօրենին ու հայտարարում, թե «քաղաքական կամք է դրսեւորելու» եւ ավարտին է հասցնելու բարեփոխումը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ոզնուն էլ հասկանալի է, որ եթե կուտակումը պարտադիր չլինի՝ ոչ մեկը չի կուտակի, այսինքն՝ միջանկյալ տարբերակ չկա. կամ պարտադիր բաղադրիչը պահպանվում է, եւ ֆոնդերն աշխատում են, կամ ամեն ինչ արվում է կամավորության սկզբունքով, եւ ոչ մի բարեփոխում էլ տեղի չի ունենում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031