Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների պատասխանը`ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին եւ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին

Մայիս 08,2014 12:00

«Իրենց ասելը շատ քիչ բան է նշանակում: Իրենք էլ գիտեն, որ դա շատ բան չի նշանակում: Ազատագրված տարածքները, որոնք մենք հիմարաբար մատնել ենք անտերության, երբեք չենք հանձնի: Դա հանձնելուց հետո Ղարաբաղն ենք, տալու, հետո`Զանգեզուրը: Իսկ ես իմ զավակների հետ ուզում եմ հավերժ ապրել այս հողի վրա»,- Aravot.am-ի հարցին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում նման պատասխան տվեց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: Հարցը վերաբերվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարություններին: Հիշեցնենք, որ Ուորլիքը ԼՂ– խնդրի կարգավորման վեց կետանոց հիմնարար սկզբունքներն էր ներկայացրել, իսկ Հեֆերնը երկրորդել էր.«Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը»։
«Ո՞վ ա էդ երկու գլխանի մարդը, որ այդ տարածները կհանձնի»,- կիսահռետորական հարց հնչեցրեց բանախոսը:

Նա , իհարկե, չի կարծում, որ միայն իրենք`պատերազմին մասնակիցները, իրավունք ունենք այդ հողերի մասին խոսել: Բայց դիվանագիտական մտքի հայ տիտաններին կոչ է անում լավ մտածել: «Մենք Քռի աջ ափում պիտի կանգնենք`մինչեւ թալիշների պետության ստեղծումը: Դա կլինի ադեկվատ հարեւան ունենալ, որոնք մեր ու մեր երեխաների հաշվին մատաղ չեն անի: Լավ մտածեք`էդ հողը մեզ պետք է՞, թե՞ ոչ»,- ասաց պարոն Վարդանովը:

Ազատամարտի-հետախույզ, «Տիգրան Մեծ» զորամիավորման հրամանատար Սուրեն Կարապետյանը չի կիսում ՀՀ իշխանությունների պարտվողական քաղաքականությանը: «Ով այդտեղ արյուն չի թափել, թող դրա մասին չխոսի: Ոչ ոք`ոչ պետական մարմինները, չխոսեն, թող իրենց կեղտոտ քաղաքական խաղերը տանեն: Մենք էլի չորս շրջան ունենք ազատագրելու`չորս շրջան, Գետաշեն, Արծվաշեն, Շահումյան Նախիջեւան»:
Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, ազատամարտիկ, Տիգրան Խանումյանն էլ կեսկատակ-կեսլուրջ նկատեց. «Մենք հույս ունենք, որ մեր թոռները Արարատի մյուս փեշին խորոված կուտեն»:

«Մենք մի քիչ թերագնահատում ենք հայկական ռազմական մտքի ունակությունները եւ տաղանդը: Շուշիի օպերացիան եղել է Մեղրիից-Նոյեմբերյան, բոլոր գործողություններն իրար հետ կապված են եղել: Շուշին շատ գրագետ-տակտիկական գործողություն էր, բայց այն ստրատեգիական էր»,- արդեն անդրադառնալով Շուշիի օպերացիայի օրերին, ասաց, Տիգրան Խանումյանը. «Շատ ենք երազել բարձրանալ Շուշի: Մեր ջոկատը Ստեփանակերտի վեցերորդ վաշտի հետ է բարձրացել`«գազի ճամփով»: Հիմնական կռիվը տանկի վերեւի մասում էր լինում»: Նա համոզված է, որ այսօրվա երիտասարդներն էլ, մեր ազգն էլ ոգեւորված են այդ հաղթանակով:

Ազատամարտիկները կիսվեցին նաեւ այդ օրերի պատմություններով, հիշեցին զոհված մարտընկերներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031