Լրահոս
Օրվա լրահոսը

Այն նախարարները, որոնք կթերանան, Հովիկ Աբրահամյանը նրանցից կբաժանվի

Մայիս 08,2014 11:44

Քիչ առաջ կառավարության նիստում հավանություն տրվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետ նշանակելու առաջարկությանը, նաեւ հավանություն տրվեց Ռուբիկ Աբրահամյանին Արարատի մարզպետ նշանակելու առաջարկությանը: «Ինձ բարեկամ չէ, ասեմ՝ իմանաք»,- ասաց նիստը վարող վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Ռուբիկ Աբրահամյանի մասին:

Վարչապետն ասաց, որ ՀՀ նախագահը հանրապետությունում չէ, որպեսզի մարզպետների հրամանագրերը ստորագրի: Նախագահի բացակայությունը չխանգարեց, որպեսզի Հովիկ Աբրահամյանը շնորհավորի նորանշանակ մարզպետներին:

Վարչապետը նիստի սկզբում վստահեցրեց, որ 20 օրվա ընթացքում կառավարության նոր ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարության նոր կազմը պատրաստ է, իսկ «ծրագիրը լինելու է իրատեսական եւ այն նախարարները, որոնք կթերանան՝ մեր ճանապարհները կբաժանվեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031