Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի առանձնատունը գտնվում է անմխիթար ու կիսախարխուլ վիճակում. «Հայկական ժամանակ»

Մայիս 08,2014 11:21

Երեկ շրջայց կատարեցինք Սարգսյանին պատկանող տներ, պարզելու, թե որտե՞ղ է բնակվում վերջինս։

Երեւանի Բայրոն փողոցում գտնվող էլիտար շենքում վարչապետը ունի բնակարան, որը իր պաշտոնանկությունից հետո վերանորոգում էին, կահավորում։ Ըստ տարածքի բնակիչների, վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, Սարգսյանը երկու– երեք օր ապրել է այնտեղ, ապա հեռացել։ Բնակիչներից մեկը մեզ պատմեց. «Հիմնականում էստեղ չի եղել, միայն 2-3 օր եկավ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, ապրեց ու հեռացել է։ Էստեղ գալիս են նաեւ իր աղջիկը, փեսան՝ երեխաների հետ, բայց ոչ շուտ-շուտ»։ Հայաստան վերադառնալուց հետո, սակայն, ըստ բնակիչների, Տիգրան Սարգսյանը բնակարան չի վերադարձել. «Մենք իրեն չենք տեսել, էստեղ չի եկել։ Փեսան է եկել, բայց ինքը չի եկել։ Ասում են՝ երկրում չէ, բայց տունը վերանորոգում էին, իրեր էին տանում-բերում։ Վարչապետ դառնալուց հետո երեխաների հետ հաճախ էին գալիս, բայց էս պահին էստեղ չեն»,- մեզ հայտնեցին թաղի բնակիչները։

Տիգրան Սարգսյանը Չարենցի փողոցում գտնվող իր բնակարանում եւս վերջինս չի բնակվում։ Հարեւաններից Անահիտը մեր զրույցում ասաց. «Սա իր հորական տունն է, շատ քիչ, բայց գալիս էր։ Վերջին անգամ եկել է Նոր ւոարուց հետո, բայց դրանից հետո չի եկել։ Սա իր ամենալավ տներից չէ, որ էստեղ ապրի, կահույքը հին է։ Մեկ-մեկ գալիս, նայում, ստուգում էր, բայց վերջին ժամանակներս չի եկել»։

Շենքի բնակիչները բացառեցին, որ Տիգրան Սարգսյանը կարող է այնտեղ ապրել. «Չէ, էստեղ չի ապրի։ Դե լավ տուն է, բայց էնքան լավը չէ, որ էստեղ մնա։ Մի քիչ հին տուն է։ Իր հրաժարականից հետո ընդհանրապես չի եկել, չենք տեսել։ Երիտասարդ ժամանակ է էստեղ ապրել, հետո ինքն ու եղբայրը հեռացան»։

Տիգրան Սարգսյանը առանձնատուն ունի նաեւ Տիգրան Վշտունի փողոցում, բայց Հայաստան վերադառնալուց հետո այնտեղ նույնպես չի գնացել։ Այդ առանձնատունը, սակայն, գտնվում է անմխիթար ու կիսախարխուլ վիճակում եւ այնտեղ բնակվելը, առանց նորոգման, անհնար է:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031