Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչները պահանջում են ոստիկանության գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ

Մայիս 08,2014 11:15

Այսօր Հայաստանի Վարչական դատարանում (դատավոր Ռ. Խանդանյան) կայացավ ՀՀ ոստիկանության հայցի քննությունը՝ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ կապված 2013թ. սեպտեմբերի 4-ին ընդդեմ Մաքսային միության Բաղրամյան 26-ի դիմաց կայացած ցույցի հետ:

Այսօր դատական նիստերի դահլիճում Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Լուսինե Սահակյանը հանդես եկան հակընդդեմ հայցով՝ պահանջով, որ այն բոլոր գործողությունները, որոնք ոստիկանության կողմից կիրառվել են Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ, ճանաչվեն ոչ իրավաչափ:

Հայցվոր կողմը որպես ապացույց ներկայացրեց տեսանկարահանումներ պարունակող ձայնասկավառակ: Սակայն Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչները հանդես եկան միջնորդությամբ՝ չանցնել դատաքննության փուլին, քանի որ այդ սկավառակներն իրենց չեն տրամադրվել և իրենց ծանոթանալուց հետո միայն անցնել գործի դատաքննությանը:
Միջնորդությունը բավարարվեց, դատական նիստը հետաձգվեց: Դատավորը հայտարարեց, որ ևս մեկ նախնական դատական նիստի մասին օրենքով սահմանված կարգով կողմերը կծանուցվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031