Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը կարծում է, որ եթե հայ հասարակությունը չի ընդունում Անաստաս Միկոյանին, քանի որ վերջինս հակահայկական քաղաքականություն է իրականացրել, ապա նույն հաջողությամբ Երեւանում չպետք է կանգնեցվեր Արամ Մանուկյանի արձանը. «Չպետք է մեկի մասին բացասական կարծիքն ասվի, իսկ մյուսների մասին՝ ոչ։ Նույն Արամ Մանուկյանն ու Հովհաննես Քաջազնունին 1918 թվականին նամակ են գրում Էնվեր փաշային՝ ի դեմս Անդրանիկ Օզանյանի։ Այդ ինչպե՞ս է պատահել, որ Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է, եւ ոչ ոք դեմ չի եղել»։
Արձակագիր Լեւոն Ջավախյանն էլ կարծում է, որ ոչ միայն Միկոյանի, այլեւ նրա տոհմի արձանը պետք է կանգնեցվի. «Միկոյանի մասշտաբի հայ պետական գործիչ նորագույն շրջանի պատմության մեջ չկա։ Եթե նա ոչինչ արած չլինի հայրենիքի համար, ապա նա աշխարհն է փրկել, իսկ միջուկային պատերազմի ժամանակ կարող էր երկրագունդը կործանվել»։ Արձակագիրը համարում է, որ արձանը ոչ Միկոյանին է պետք, ոչ էլ նրա բարեկամներին. «Չնայած նրան մարդակեր են ներկայացնում, բայց նրա արձանը մեզ է պետք, որպեսզի նրա օրինակով կայանանք որպես ազգ ու պետություն։ Ալեքսանդր Մակեդոնացին, Կեսարը կամ Նապոլեոնը նույնպես մարդասպանություններ են կատարել, սակայն հեռավորություն է հարկավոր՝ պատմական իրադարձությունները քննարկելու համար։ Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության 200-ամյակին ֆրանսիացի լրագրողը հարցնում է Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղարին. «Ի՞նչ կարծիքի եք Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության մասին»։
Նա պատասխանում է. «Դեռ վաղ է այդ մասին կարծիք հայտնելը»։ Այնպես որ, Միկոյանի մասին որպես մարդասպան, պետական-քաղաքական գործիչ կարծիք պնդելը խիստ անտեղի է։ Աշխարհը գնահատում է նրան որպես մեծագույն պատմական գործչի, իսկ մենք պարզապես մեզ չենք սիրում»:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում