Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտելի են իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները

Մայիս 08,2014 10:46

Ցավով տեղեկացանք, որ մայիսի հինգին Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո Գավառ քաղաքում նրան աջակցելու համար այնտեղ գտնվող իրավապաշտպանների հասցեին որոշ քաղաքացիների կողմից բռնության ենթարկվելու սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությունների գործունեությունը որակվել է որպես «հայ ընտանիքները քանդող», իսկ կազմակերպությունների ներկայացուցիչներին ատելության կոչերով հորդորել են հեռանալ:

Կրկին ականատես ենք դարձել իրավապաշտպանների նկատմամբ կատարվող ոտնձգություններին, ինչն էլ հանդիսանում է նման արարքների համար անպատժելիության առկայության, իրավական թերի կարգավորման և իրավասու մարմինների կողմից ոչ լիարժեք արձագանքի արդյունք:

Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է:

Առհասարակ դատապարտելի է նման վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ առավել անհանդուրժելի, երբ դրանք ուղղված են այն անձանց, ովքեր պայքարում են այլոց իրավունքների պաշտպանության համար:

Հուսով ենք այս միջադեպը պատշաճ արձագանքի և որակման կարժանանա իրավապահ մարմինների կողմից և միջոցներ կձեռնարկվեն հետագայում նման դեպքերի կանխման համար:

Օմբուդսմենի խորհրդական
Աննա Սաֆարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031