Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն. Արդարադատության նախարարի հարցազրույցը. NEWS.am

Մայիս 08,2014 10:43

Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

Պարոն Մանուկյան, դուք Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էիք, ինչպե՞ս համաձայնեցիք նշանակվել նախարարի պաշտոնին, անակնկա՞լ էր այդ առաջարկը:

Առաջարկն անակնկալ էր իհարկե, բայց զարմանալի չէր ինձ համար: Առիթ ունեցել եմ ասելու, որ չափազանց պատվաբեր է դեսպանի կարգավիճակը, սակայն իմ պարտքն եմ համարել վերադառնալ եւ փորձել օգտակար լինել երկրում ծառացած ավելի բարդ խնդիրների լուծմանը:

Դեսպանից նախարար գնալը հե՞շտ է, թե՞ դժվար, ո՞րն է ավելի հոգեհարազատ, մի քանի օրվա աշխատանքային փորձը ի՞նչ է հուշում:

Ցանկացած աշխատանք իր բարդությունն ունի: Տարբեր ոլորտներում եւ պաշտոններում եմ աշխատել, սակայն ոչ մի տեղ դեռ 4-5 տարուց ավելի չեմ մնացել: Կարծում եմ, որ բացի քաղաքական ընտրովի մի քանի պաշտոններից, որեւէ պաշտոնում երկար մնալը լճացման է տանում: Այս աշխատանքը հոգեհարազատ է, ոլորտը՝ նույնպես: Իսկ առաջին երկու օրվա աշխատանքի փորձը հուշում է որ համենայն դեպս մոտ հեռանկարում աշխատանքի պակասից չենք ձանձրանալու:

Ինչպիսի՞ ժառանգություն եք ստացել ձեր նախորդից՝ Հրայր Թովմասյանից, անելիքնե՞րն են շատ, թե՞ արված գործերը:

Իրավական համակարգում ես աշխատում եմ դեռեւս 1996 թվականից: Լավագույնս ճանաչում եմ համակարգը, ճանաչում եմ նաեւ անկախ Հայաստանի արդարադատության բոլոր նախկին նախարարներին Վահե Ստեփանյանից մինչեւ Հրայր Թովմասյան: Չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը երեք ու կես տարում կարող էր հրաշքներ գործել եւ համակարգը բերել իդեալական վիճակի, քանի որ բարդագույն համակարգ է, խնդիրները շատ են եւ խճճված: Թեեւ կարծում եմ, որ բավական գործ է արված եւ լավագույն նախաձեռնությունները շարունակվելու են: Հրայր Թովմասյանի հետ պայմանավորվածություն ունեմ, որ կշարունակենք առանձին հարցերում համագործակցել՝ անկախ նրա հետագա կարգավիճակից:

Ի դեպ, մարդու վատագույն բնորոշիչներից է գործունեությունն սկսել նախորդներին քննադատելով: Նման բնավորություն չունեմ եւ երբեք չեմ ունեցել: Ինչպես երկրի, այնպես էլ համակարգի առջեւ մարտահրավերներ կան եւ քրտնաջան աշխատանք է հարկավոր, ոչ թե բամբասանք:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031