ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մինչ ծրագիրը ընդամենը լավատեսություն է հայտնում։ «Արդյո՞ք նախկինի ֆոնին իրավիճակն ավելի չվատթարացավ» մեր հարցին նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ վաղ է նման եզրահանգումների գալը, կառավարության ծրագիրը հայտնի կլինի, եւ դրանից հետո կարելի է գնահատական տալ, թե ինչ նպատակ է կառավարությունն իր առջեւ դրել եւ կարո՞ղ է դրան հասնել, թե՞ ոչ։ Բայց կառավարության նշանակումներից ելնելով եզրահանգումներ անելը վաղ է»։
Բայց չէ՞ որ այդ դեմքերի մեծամասնությունը համակարգում եղել է. «Այդպես չի, որ միայն բացասական կողմերը պետք է նայել, օրինակ, Զախարյանը նույն կադաստրային համակարգում զգալի փոփոխություններ, այնուամենայնիվ, արել է։ Նարեկ Սարգսյանն առաջին անգամ է, որ ղեկավարում է համակարգը, ուզում եմ ասել՝ այդ նշանակումներով դեռ վաղ է մեկնաբանություններ անելը»։ Մինասյանն ասում է, որ կառավարության ծրագրից ակնկալիքներ ունի, հիմնվելով կառավարության՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված վերջին մոտեցումների վրա։ Իսկ ներկա հաջողությունը կարող է այն լինել, որ նախորդի որդեգրած ոճով չմերժեն ընդդիմությանը, այլ ընդդիմության առաջարկությունների հիման վրա ընդունելի նախագծերով աշխատեն։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում