Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր մոդելն ենք ընտրելու

Մայիս 08,2014 13:45

Վերցնենք բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աղյուսակը այս տարվա ապրիլի դրությամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով: Առաջին տասնյակում են Քաթարը, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Նորվեգիան, Բրունեյը, ԱՄՆ-ը, Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան: Ինչպես տեսնում ենք, այստեղ կան թե եվրոպական եւ թե ասիական երկրներ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները եւ Ավստրալիան: Հայաստանը 187 երկրներից 117-րդ տեղն է զբաղեցնում:

Մենք դժգոհ ենք այդ վիճակից եւ ուզում ենք մեր բարեկեցությամբ նմանվել վերոհիշյալ երկրներին: Ասացեք խնդրեմ, ո՞ր պետություններն են մեզ ավելի հոգեհարազատ՝ Բրունե՞յը՝ իր սուլթանով, իսլամով, նավթով եւ գազով, թե՞ այստեղ թվարկված եվրոպական երկրները: Ինձ համար միանշանակ է, որ քաղաքակրթական, մշակութային առումով Եվրոպան մեզ ավելի մոտ է:

Մեզանում հաճախ Եվրոպան հակադրում են Ռուսաստանին: Այս պահի քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ դա ճիշտ է: Բայց նայեք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի նույն աղյուսակը. Ռուսաստանը 58-րդ տեղում է՝ եվրոպական, այդ թվում նաեւ՝ Բալթյան երկրներից հետո: Ինչո՞ւ է բնական հսկայական պաշարներ ունեցող, աշխարհի ցամաքի մեկ վեցերորդը զբաղեցնող երկիրը հետ ընկել այդ ցուցանիշով Գաբոնից, Տրինիդադ եւ Տաբագոյից, ինչպես նաեւ շատերի համար անհայտ Պալաուից: Հավանաբար, այն պատճառով, որ Ռուսաստանի քաղաքական ռեժիմը չի նպաստում վերոհիշյալ պաշարների արդյունավետ օգտագործմանը, ինչը եւ խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Իսկ սառը պատերազմը եւ սպառազինությունների մրցավազքը, որի մեջ այժմ մտել է այդ երկիրը, ստեղծելու են հավելյալ դժվարություններ եւ ավարտվելու են ճիշտ այնպես, ինչպես ավարտվել են Խորհրդային Միության համար 1970-80-ական թվականներին: Դրանից հետո Ռուսաստանում նոր «վերակառուցում» է սկսվելու, որը անցկացվելու է կիսատ-պռատ, իսկ դրան հետեւելու է կրկին «ծնկներից վեր կենալու» գործընթացը:
Եվրոպան, որը նույնպես, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ունի, նման վայրիվերումների ենթակա չէ: Ազատ մրցակցությունը, որն ապահովում են Եվրոպայի քաղաքական ռեժիմները, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ապացուցել է իր կենսունակությունը: Դա նաեւ մեր ճանապարհն է: Խոսքն այն մասին չէ, թե որ դաշինքների մեջ ենք մենք լինելու՝ դա մարտավարական խնդիր է: Խնդիրը քաղաքական եւ տնտեսական մոդելի ընտրությունն է, որը կօգնի մեր քաղաքացիներին ապրել բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով:
Պարզ է, որ Բրունեյը կամ Սինգապուրը մեզ համար օրինակ չեն կարող ծառայել: Չափից դուրս մեծ է ազգային հոգեբանության տարբերությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (28)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Թույլ էր։ Մասնավորապես, եթե դու ապրում ես, մեկ շնչին մեծ հնա ունեցող երկրում, և այդ եկրում «շունչ» ես՝ դա դեռ չի նշանակում, որ աղքատությունից (նույնիսկ սովից) ապահովագրված ես (տիպիկ է Բրունեյի օրինակը)։ Եկամուտների բաշխումը անպայման պետք է հաշվի առնել…
    …Բայց, հաշվի առնենք, որ սա տնտեսագետների սիմպոզիումում գիտական զեկույց չէ, այլ թերթի խմբագրական, և բավարարվենք այսքանով..))..

    • Armen says:

      Իմ կարծիքով մեր ազգի համար մեր ազգային մոդելն է ճիշտ:
      Լինենք մեկ մկու նկատմամբ ազնիվ, հարգենք ու սիրենք մեր մեծերին, ծննողներին, երեխաներին և ամենակարևորը ամեն Հայի անկախ սոցիալական վիճակից ու թե որտեղից է ու որտեղ է ապրում:
      Ու նաև հարգալից վերաբերմունք մյուս ազգերի նկատմամբ:
      Մեր նախնիները իմ կարճիքով այդ մոդելն են ունեցել, որը թուրք սելջուկների կողմից և ինչու չէ նաև մեր կողմից այդ մոդելը վերջին մի քանի 1ՕՕ ամյակի ընթացքում խալխլվել է: Իմ կարծիքով պետք է դա վերականգնել:

  2. Արմեն says:

    Այսօր այսպիսի հարց քննարկելուն մասնակցելը գոնե ինձ համար հեշտ չէ, որովհետև երբ նայում եմ
    եվրոպական եվրոնյուզը ՈՒկրաինայի մասով ու տեսնում, որ եվրոպական սուտը սահման չունի, միանգամից հասկանում եմ, որ մենք այդքան ստախոս չենք, իսկ մնացած արժեքները մղվում են հետին պլան: միգուցէ կարելի է ինձ մեղադրել, որ էմոցիոնալություն կա մոտեցմանս մեջ, սակայն անսահման սուտը անտանելի է ….

    • Արսեն says:

      Առանց աղավաղումների ինֆորմացիա ես ուզում? Ինչի մասին է խոսքը … չէ, որ հնարավորություն ունես, նայիր Россия 24 ալիքը, լսիր Պուտինի հարց ու պատասխանները Ռուսական «ժուռնալիստներին»… ուզում ես իմանալ ինչպես են պահել իրենց ռուսները Ղրիմը «ազատագրելիս»? Խնդրեմ… լսիր երգը..)))..
      https://www.youtube.com/watch?v=2ZzKAMvACj4
      Ւսկ էդ սրիկա անգլո-սաքսերին և նրանրանց խամաճիկ Եվրոպացիներին, սկի մի էլ լսիր…
      Դրանց, որ լսես վերջում կամ լիբեռաստ ես դառնալու, կամ գեյ…
      Հեռանալու ես մեր ազգային արմատներից և օտարության մեջ սատկես..)))…
      Լավն էր, Արմեն?…)))…

    • Armen says:

      Հարգելի Արմեն շատ ճիշտ եք, այսքան տարի Եվրոպայում եմ ապրում այդքան սուտ մեդաիով չէին հրապարակելշ ինչպես վերջին ժամանակներս հատկապես Ռուսաստանի հետ կապված :

  3. Avag says:

    Հիանալի է ուղղակի,կրկին իմ կողմից շատ հարգված խմբագիրը փորձում է բարդ խնդիրներին մակերեսայնություն և պարզություն հաղորդել և չեմ կարծում,որ դա միտումնավոր է անում,ուղղակի հավանաբար կարելի է գիտակցել,որ մեկ հոդվածում հազիթ թե կարլի լինի լուրջ վերլուծություններ անել։ Առհասարակ ես չեմ հասկանում թե ինչպես է կարելի որևէ պատրվակով համեմատել քաղաք-պետությանը աշխարհի ամենամեծ պետության հետ,մատնաչափ Լյուքսեմբուրգն ի՞նչ գործ ունի վերջին Իմպերիայի հետ։ Կամ արհեստական Սինգապուրն ի՞նչ ֆոմատով համեմատվում բոլոր պատերազմների հաղթող գերտերության հետ։ Ես ուղղակի կխնդեմ պարոն Աբրահամյանին,որ Սիգապուրի կամ Լյուքսեմբուրգի պարագայում համեմատի Ռուբյովկայի հետ դա թերևս ավելի նվազ ավսուրդ կլինի։ Ինչ վերաբերվում է արժեքներին և կառավարման մոդելներին,ապա այստեղ խմբագիրը կարծես հանդես է գալիս հակադրելուն դեմ,սակայն հենց ինքն է որոշակիորեն ականայից հակադրում։ Առհասարակ այդ եվրոպական կոչվող,իսկ իրականում մարդասիրական արժեքները և Ռուսաստանը և Հայաստանը և ընդունում են և հնարավորինս կիրառում,այլ բան է,որ մեզ հարմար տարբերակով։

  4. Կարապետ says:

    Հարգելի Avag: Դուք նշում եք, որ խմնագիրն այսինչ-այսինչ բաները ճիշտ չի ներկայացրել, և որ ճիշտը այնպես-այնպես ներկայացնելն է: Դա իհարկե Ձեր իրավունք է, և բոլորս պետք է հարգենք Ձեր կարծիքը: Սակայն մեկ հարց: Ինչո՞ւ Ձեր գրածները կարդացողը պետք է ուշադրություն դարձնի Ձեր ասածներին և կատարի Ձեր պահանջ-խնդրագրերը:

  5. Կարեն Սաղաթելյան says:

    Ես հասկանում եմ, իհարկե, թե ինչու Օդեսսայի դեպքերից հետո ոչ մի արձագանք չեղավ Ձեր կողմից: Երեվի դժվար էր խոսել եվրոպական հումանիստական արժեքների մասին, եվրոպացիների հովանավորած եվրոմայդանի տականքների մասին եվ մեղադրել Ռուսաստանին բոլոր մեղքերի մեջ: Հիմա անցանք սնտեսագիտությանը` ինչ կապ ունի մոդելը, եթե Քաթարը ու Բրունեյը ավելի լավ են ապրում, քան շատ դեմոկրատական Գերմանիան ու Ֆրանսիան? Տնտեսագիտությունը Ձեր բանը չէ, շարունակեք խոսել ռուսական սապոգից ու եվրոպական հումանիզմից:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կիեւի իշխանությունները ստում են, երբ ասում են, որ ցանկացել են կանխել Օդեսայում մարդկանց հրկիզումը, բայց չեն կարողացել: Ինչպե՞ս չհիշես Գորբաչովի խոսքերն այն մասին, որ զորքերը Սումգայիթում ուշացել են կես օրով: Ի դեպ, զուտ «իրավաբանորեն» Ուկրաինայում տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատու են հենց այդ երկրի իշխանությունները:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/05/06/457589/

      © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

      Օդեսայի դեպքերի իմ արձագանքը

      • Զավեն says:

        Իսկ ես հավատում եմ,որ նրանք կուզեին կանխել,բայց չեն կարողացել կանխել Օդեսայի դեպքերը,քանի որ շատ թույլ են ազգայնականների մոտ,նրանք համարձակություն չունեցան դուրս գալու իրենց դեմ,փաստացի նրանք ընդունում եմ,որ երկիրը կառավարվում է ազգայնականների կողմից իսկ ընտրությունները լինելու են վերջիններիս վերահսկողության ներքո,այպես որ ես կոչ կանեմ մեր նախագահին չընդունել այդ ընտրությունների արդյունքները:

  6. Avag says:

    Հարգելի կարապետ Ձեզ ասեմ,որ շատ հազվադեպ եմ որևէ հայկական կայք մտնում հատկապես գրառումներ անում և բնականաբար ես դրա կարիքը չունեմ,որ որևէ մեկը իմ ասծները կամ գրածները ընդունի և առհասարակ եթե նկատեսիք իմ գրածներում իդեոլոգիական և դիսկուսիոն էլեմենտները առհասարակ բացակայում են և չեմ կարծում,որ նավահանգիստ Սինգապուրի ու մեր ժամանակների միակ Իմպորիայի համեմատության անմտությունն առհասարակ քննարկման կարիք ունի։ Ինչ վերաբերվում է սխալին,ապա հավատացեք,որ ես խմբագրի մասին ամենևին այն կարծիքը չունեմ,որ մտածեմ թե նա կարող էր այդպիսի էլեմենտար սխալներ թույլ տար,չմոռանանք որ Աբահամյանը անկախ ամեն ինչից բացմաթորձ լրագրող է և ճանաչված մտավորական,սակայն այտեղ կար մեկ այլ երևույթ,ինչի համար էլ ես կտարեցի այդ գրառում-առարկումը,այն է խնբագիրն ինքն էլ լավ տեսնում է,որ այդ լիբերալ նավը վաղուց ջախջախվել է և այժմ օվկիանոսում միայն դրա բեկորներն են մնացել անկանոն լողալիս և չի ստացվում արդեն այդ իդեոլոգիան առաջ տանել։Ինչ Եվրոպական արժեքներ և ազատություններ,երբ օդից պետություններ են ստեղծում ու ճանաչում,զինված հեղափոխություններ իրականցնում և ոտնահարում թե բոլոր իրավական նորմերը թե մարդու իրավունքները,այսինքն դա արդեն տեսանելի է ցանկացած անհատի և այդ պարագայում փորձես քաղաքակիրթ երկրում պրոպագանդա կազմակերպե։Ես ուղղակի կցանկանայի,որ Աբրահամյանի նման զարգացած և բազմափորձ կերպարը ավելի փաստարկվար և հիմնավորված հանդես գար,միայն այդքանը,իսկ թե Դուք, կամ հենց հենց ինքը հարգարժան խմբագիրը ինչպես եք դա ընկալում դա էլ ձեր գործն է։Ես իհարկե հասկանում եմ,որ Հայաստանում օրինակ Պոզների և Սվանիձեյի նման,կամ մյուս լագերից Դուգինի,Պրոխանովի և Լեոնտևի նման կեպարներ չկան,բայց ամեն դեպքում լայն լսարանի առջև կարելի է մի փոքր ավելի պատրաստված և հիմնավոր փաստարկներով հանդես գալ։

  7. Աբո says:

    1)«Վերցնենք բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աղյուսակը» Ես վաղուց նման աղյուսակների և գձվաձ գրաֆիկների չեմ հավատում:Հարցրեք արտերկրներում բնակվող ձեր ծանոթներին,թե ինչ՞ արժե մեկ գավաթ սուրճը,բնակարանի մեկ քառակուսի մետրը,վարձով տրվող բնակարանի մեկ ամսվա վարձը և կտեսնեք Որ Ռուսաստանը 58-րդ տեղից կբարձրանա 18-րդ,իսկ Մոսկվան առաջին եռյակում կլինի:
    2)«Ռուսաստանը 58-րդ տեղում է՝ եվրոպական, այդ թվում նաեւ՝ Բալթյան երկրներից հետո» Բալթյան երկրները, Հայաստանից 2-3 աստիճանով են միայն բարձր,ես այնտեղ եմ բնակվում:
    3)« Իսկ սառը պատերազմը եւ սպառազինությունների մրցավազքը, որի մեջ այժմ մտել է այդ երկիրը» Նա չի մտել, նրան քաշել են,իսկ ԽՍՀՄ-ի սխալը այժմ կրկնում է ԱՄՆ-ը,Ավգանստանում,Իրաքում,Սիրիայում և մնացածը դուք ինձանից լավ գիտեք:

    • Արսեն says:

      Սիրելի Աբո..))).. դու, ոչ թե ՀՆԱ-ի աղյուսակներին չես հավատում, այլ պահանջում ես, որ քեզ տան միջին եկամուտի աղյուսակները PPA-ն հաշվի առած (Parité de pouvoir d’achat)։ Կան նաև դրանք… մանրամասն… սա հավատալու կամ չհավատալու հարց չէ..))).. փնտրիր, գտիր, ուսումնասիրիրի… կփորձես գտնել՝ չես կարողանա- տեղերը կասեմ..)))…

      • Աբո says:

        Հարգելի Արսեն « այլ պահանջում ես, որ քեզ տան միջին եկամուտի աղյուսակները» ես ոչ ոքից Ոչինչ չեմ պահանջել:),պարզապես առաջարկել եմ ավելի պարզ և ճշգրիտ հաշվարկ,հասկանալու թե որ երկրի կենսամակարդակն է ավելի բարձր, իսկ եթե ձեզ հաճելի է հետևել ուրիշների կազմած անհեթեթ, բայց բարձրահնչյուն աղյուսակներին՝ խնդրեմ 🙂
        Իդեպ ձեր ասած, միջին եկամուտի աղյուսակներին PPA-ն եվս չեմ հավատում,որովհետև եկամուտների մեծ մասը,աշխատողները ստանում են առանձին ծրարներով, չհաստատագրված 🙂

    • Արսեն says:

      Թարգմանությունը մոռացա գրեմ …)))… «Գնողունակության համարժեքություն»… ճշտության համար չեմ երաշխավորում, բայց իմաստը դա է…))..

  8. Ruben says:

    Մեզ ավելի մոտ ենք մենք:
    Ռուսաստանի բնակչության խտությունը՝ 9 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա:
    Հայերի պետականության այսօրվա տարածքի (“ստանի”) բնակչության խտությունը՝ 102 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա:
    Եկեք սկսենք ազգային հոգեբանությունից:

  9. HHV says:

    8 հոգուց 6-ը, «ցավում» են ռուսաստանի համար… ցավալի է, ցավալի:

  10. Գալուստ Ենոքյան says:

    Ես ինչքան հասկանում եմ Հայաստանում ինչպես եվ մի շարք ԱՊՀ ի երկրներում արդեն բավական ժամանակ է ընտրել են Խորհրդային + օլիգարխիկ մոդելը… «առաջին քարտուղարների» եվ օլիգարխների համար «Ռուբլյովկան» … մնացածի համար…Սուրկովի պատրաստած Վրեմյա ծրագիրը…մեկ տարի առաջ ուկրինացիները եղբայրներ էին, հենց «Մայդանի տականքները, հիշում էք, Նիգոյանը եվ ուրիշ բենդերովական հայեր ու ուկրաինացիներ …» Յանուկովիչի տունը խլեցին, դարձան ֆաշիստներ, իրեն էլ միանգամից Ռուբլյովկայոում.. «.քաղսովետից բնակարանի օրդերը տվեցին…»: Երեվանում էլ «հայ տականքները…» 2008 թվի Մարտի 1 ին ուզում էին «Ազատության» հրապարակում իրենց ընտրության ձայների տերը դառնալ…բայց «բարեբախտաբար» Մեծ եղբայրը սնայպերներով 10 հայորդիներին…եվ մեր Յանուկովիչների Ռուբլյովկաի քաղսովետից բնակարանների օրդեր ստանալը ՑԱՎՈՔ» հետաձգվեց…
    Ինչքան հասկանում եմ Coca Cola Corp. Սուրկովին ներկայացնելու է Նոբելյան մրցանակի Մարկետինգի գծով…հայ հասարակության մեջ Պուտինյան «գաղարները» այդքան խորը ներդնելու համար…

  11. Hayk says:

    Միգուցե պ. խմբագիրն այսօր փորձեր ավելի ակտուալ թեմա ընտրել?? Մենք այս երկու օրերին 2 շատ թանկ հաղթանակներ ենք նշում— Հայրենական Մեծ պատերազմի և Արցախի: Ինչ է, դրանք արժանի թեմա չեն? Ձեզ համար հենց այսօր շատ կարևոր էր էդ «մոդելը»(որի միակ նպատակը Ռուսաստանի մասին հերթական խեղաթյուրված տվյալներն են)? Թե ամեն կերպ փորձ է արվում ժողովրդի հիշողությունը բթացնելու? …………………………………………………………………………. Պ. Աբրահամյան,խնդրում եմ, մի օր մանրամասն բացատրեք այսօրվա «եվրոպական արժեքները»:

  12. ՄԱՐԴ says:

    Մի թե պետք է մտածել մոդելի ընտրման մասին, որով կարծես հոդվածի հեղինակը մեզ ուղղորդում է դեպի ԵՎՐՈՊԱ; Թե պետք է փաստել, որ ներկայիս հայկական իրականությունում ցանկացած մոդել պարտվողական է քանի որ 1. Ցանկություն չկա, պարզագույն ցանկություն լավացնել շուրջը, մարդկանց կյանքը: Այսինքն բոլորի ցանկությունը հասնել իրենց նպատակին նույնիսկ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ տրորելու, ոտնատակ անելու միջոցով: Իսկ այն կառույցները որոնք պետք դա թուլ չտան որտեղ են: Դե ինձանից լավ գիտեք որ հենց այդ կառույցներում են որդեգրել ԱՊՐԵԼՈՒ այդ մեթոդը: Լե Բոնը ասել է ԼՈՐԴԸ առավելություն չէ այլ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, իսկ ում առջև իհարկե ոչ քո բարեկամների այլ ամբողջ ժողովրդի առջև

  13. Hayk says:

    Ես համոզվեցի, որ ԶԼՄ-ներին ու ՀԿ-ներին դրամաշնորհներ են տրվել միայն մի նպատակով—– հակառուսական պրոպագանդա վարելու: Ձեզնից պահանջում են, որ գրեք ու մտածեք միայն էդ ուղղությամբ: ԵՎ, քանի որ համարյա բոլոր ԶԼՄ-ին «վերբովկա» են արել ամբողջ աշխարհում, դրա համար էլ, պարզվում է, որ ժողովրդի ու մամուլի կարծիքներն էականորեն տարբերվում են նույնիսկ եվրոպական երկրներում: Հայաստանում էլ, փաստորեն, էդ 0,1%- ը մնացած ամբողջ ժողովրդի վզին է փաթաթում իր կարծիքը, ու մարդիք որ թերթը բացում են—նույն բանն է: Էդ խայտառակության անունն էլ դրել են «խոսքի ազատություն», փոխանակ դնեին «ստի ազատություն»; Сомневаюсь, что напечатаете это, но хочу сказать, что об этом уже говорят очень многие.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Не сомневайтесь. Համենայնդեպս, ռուսամետ ակտիվիստների եւ մնացածների կողմից ինձ «քլնգելու» ազատությունը մեկնաբանությունների այս բաժնում, ինչպես տեսնում եք, լիովին ապահովված է:

  14. Զավեն says:

    Ազատություն ռադիոկայանը միանշանակ ֆինանսավորվում է ԱՄՆ ից,նրանք ռուս անջատողկանների մասին գրելուց,օգտագործում են ահանեկիչ բառը,իսկ Ուկրաինայի իշխանությունների կողմից սպանությունները, որակում են որպես հակաահաբեկչական գործողություններ:Օդեսայի դեպքերը նկարագրելուց այնպիսի տպավորություն կարելի էր կազմել թե մոլոտովյան կոկտեյլները ինչ որ անհասկանալի կերպով վառել են Օդեսայի քաղաքացիներին և մեղքի մեծ մասը հենց մոլոտովյան կոկտեյլներ էին և ոչ թե այն նետողները,իսկ թե ովքեր էին նետողները և տուժվածները լռիվ անհասկանալի էր,միակ բանը որ հասկանալի էր,դա այն էր,որ հակաահբեկչական գործողությունները շարունակվում են:Այսինքն ըստ իրենց,բարի և կոսմոպոլիտ աջ սեկտոռը կազմակերպում է հակաահբեկչական գործողություններ:Ես նրանց այդ առթիվ մի լավ “քլնգել” եմ, պետք է նաև նշեմ,որ նրանք նույնպես լիարժեք թույլատրում են իրենց քլնգել,ապահովելով ազատ արտահայտվելու իրավունքը,իսկ պարոն Աբրահամյանը փորձում է իր ունեցած ինֆորմացիան և սեփական մտածելակերպը ձևակերպել այնպես, որպեսզի առաջանա որոշակի քննարկում:

  15. Զավեն says:

    Նշեմ նաև որ քլնգելուցս հետո խելոքացան,սկսեցին հակաահբաեկչական բառը վերցնել չակերտների մեջ:))))

  16. Տիգրան says:

    Իսկ կարելի՞ է, որ չհամեմատվենք որեւէ մեկի հետ, կամ համեմատվենք միայն այն ժամանակ, երբ ինքներս չենք կարողանում մեր ցանկացած լուծումը գտնել: Մենք չունենք երեւույթների մեր ընկալումը: Ինչը ինչի հետ համեմատես: Ես համաձայն եմ նույնիսկ աղքատ երկրում ապրել, միայն թե հարկերի, մաքսերի, վճարների, տուգանքերի, աշխատավարձի, Հայրենիքի, ազգի մեր ընկալումները նույնը եւ հստակ լինեն թե՛ հարուստի, թե՛ աղքատի, մեծի ու փոքրի, իշխանավորի ու ոչ իշխանավորի համար: Հարցրու 100 հոգու, 1000 հոգու, նույնքան պատասխան կստանաս: Դրա համար էլ այսպիսին է մեր երկրի վիճակը: Ինչ հնա, ինչ մնա….Չեմ հասկանում: Ինձ ոչ Սինգապուրն է հետաքրքրում, ոչ էլ Բրունեյը: Ու չէի ուզենա նրանցից որեւէ մեկի նման լիներ Հայաստանը, ինչքան էլ նրանց հնա-ն ու մնա-ն բարձ լինի: Ինչը թողած, ինչի հետեից ենք ընկել…

  17. Մարիամ says:

    Բոլոր մեկնաբանությունները կարդալուց հետո մտածեցի, թե Ուկրաինայի մասին հոդվածի քննարկում է: Ոջիլի անեկդոտի նման ինչ թեմա շոշափվի, մեկնաբանությունները ծավալվում եմ Պուտինի ու Մայդանի շուրջ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031