Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի բաց նամակը ՌԴ Դեսպանին

Մայիս 08,2014 10:17

Հարգելի Իվան Վոլինկին

«Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։

Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար նրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է հայ – ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայական ցանկություններ իրականացնելու վայր։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդն իրավունք ունի արտահայտել իր ազատ խոսքը։

Հետագայում այսպիսի խնդիրներից զերծ մնալու նպատակով, կցանկանայի ձեր և Հայաստանում այլ արտակարգ և լիազոր դեսպանների ուշադրությունը գրավել 1961թ․ ապրիլի 18-ին կնքված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվեկցիայի 41-րդ․ հոդվածի 1-ին մասի վրա։ Ստորև ներկայացնում եմ վերը նշված հոդվածը․
ՀՈԴՎԱԾ 41 1.
Առանց վնասելու իրենց արտոնություններն ու իմունիտետները, այդ արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել նստավայր պետության օրենքները և որոշումները։ Նրանք նաև պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին։

Միջազգային հարաբերությունների ուսանող
Դավիթ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Սատարում եմ Դավիթ Հարությունյանին: Ի՞նչ է նշանակում «պետք է զբաղվել Հայաստանում գործող հկ-ների չեզոքացմամբ»: Սա սանձարձակ ագրեսիա է հայ ազգի հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031