Լրահոս
Օրվա լրահոսը

Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանությունը չի վաճառվի

Մայիս 07,2014 23:25

«Ես պատրաստվում եմ այս գրքով հայերեն սովորել, չնայած երեւի շատ երկար ժամանակ կպահանջվի մինչեւ ամբողջն ընթերցեմ»,- այսօր՝ մայիսի 7-ին՝ Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանության շնորհանդեսի ընթացքում, լրագրողներին հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:JobssHefern

Սթիվ Ջոբսի կենսագրականի հիմքում ընկած են հեղինակ Վալտեր Այզեքսոնի կատարած հարցազրույցները, ինչպես Սթիվ Ջոբսից, այնպես էլ նրա ընտանիքի անդամներից, ընկերներից, գործընկերներից, մրցակիցներից, ախոյաններից: Գիրքը հրատարակվել է 49 լեզուներով՝ ներառյալ հայերենը: Գրքի ամբողջ տպաքանակը 1000 օրինակ է, գիրքը չի վաճառվելու, այլ բաժանվելու է հանրապետության դպրոցներին եւ գրադարաններին:

Ջոն Հեֆերնը գիրքն հոյակապ անվանեց, եւ հայտարարեց, որ կարծում է՝ գրքի նորարարության վերաբերյալ ուղերձները շատ կարեւոր են հայ երիտասարդների համար, քանի որ հայերը, ինչպես այլ ժողովուրդների ներկայացուցիչներ ստեղծագործ եւ նորարությունների ձգտող մարդիկ են. «Կարդալով այս գիրքը հայ ընթերցողը բազմաթիվ դասեր կարող է քաղել նրա կյանքից եւ փորձից, հիմնականում լավ դասեր, սակայն կան մի քանի վատ դասեր, բայց գերակշռում է լավը: Սակայն, ամենակարեւորն այն է, որ Հայաստանում կան համակարգչով տարված անձինք, Հայաստանում կան մարդիկ, ովքեր տիրապետում են համակարգիչներին եւ այս ստեղծարարությունը Հայաստանի հետ կապված մեծ ներուժ ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Շնորհանդեսի ընթացքում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիայի կենտրոնի սաները ներկայացրեցին Ջոբսի մասին պատմող աուդիո-վիզուալ ցուցադրություն, իսկ Ջոն Հեֆերնը գրքի մեկական օրինակ նվիրեց մի շարք գրադարանների ներկայացուցիչներին:hefern..

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դպրոցական տարիներին զբաղվում էր ծրագրավորմամբ եւ այդպես հայտնաբերել է իր համար Սթիվ Ջոբսին եւ ազդվելով Ջոբսից՝ պարոն Մարտիրոսյանը, համալսարան ընդունվելուց, ընտրել է մաթեմատիկոսի մասնագիտությունը. «Շնորհակալություն, Ջո՛բս, որ ես այս ասպարեզում եմ: Իսկ եթե ես Ջոբսի մարդկային հատկանիշները, քաղաքացու հատկանիշները, գործարարի հատկանիշներն իմանայի, ես կարծում եմ, քաղաքացի կդառնայի շատ ավելի շուտ, քան դարձել եմ: Ես այս գրքից հետո հասկանում եմ, որ մեզ ամենաշատը պակասում է անխոհեմությունը. Մենք ամեն քայլում խոհեմ ենք, մենք լռում ենք, երբ որ մեզ ձեռնտու է, բայց դրանից կարող է տուժել պետությունը»:
Նա իր խոսքում մեջբերեց 2005 թվականին Սթիվ Ջոբսի Սթենֆորդ համալսարանի ուսանողների առջեւ կատարած ելույթից մի հատված, որտեղ Ջոբսը կոչ է արել նրանց լինել ագահ եւ անխոհեմ, հայ երիտասարդներին կոչ անելով լինել ագահ եւ անխոհեմ եւ մտածել տարբեր (“Think different”`Ջոբսի հայտնի կարգախոսը):

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031