Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին»

Մայիս 07,2014 23:07

Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ է օգտագործելով նաեւ այլ մեթոդներ:

Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»:
Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։

Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից: Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:
Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից: Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

  1. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  2. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  3. Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  4. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
  5. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  6. «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
  7. «Կրթության ասպարեզ» ՀԿ
  8. «Գոեֆոն» ՀԿ
  9. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  10. «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
  11. «Մարդու իրավունքների եւ կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
  12. Հայկ Նազարեան
  13. Հասմիկ Կնյազյան
  14. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
  15. Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ
  16. Դավիթ Շահնազարյան
  17. «Շիրակ կենտրոն» ՀԿ
  18. Հանրային լրագրության ակումբ
  19. Գեւորգ Տեր-Գաբրիելյան
  20. «Վանաձոր եւ քույր քաղաքներ» ՀԲԿ
  21. «Ազատ քաղաքացի» Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
  22. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
  23. Արա Նեդոլյան
  24. «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
  25. Վահանգ Անտոնյան
  26. Կանանց ռեսուրսային կենտրոն
  27. Գորիսի մամուլի ակումբ
  28. Կանանց աջակցման կենտրոն
  29. Հայաստանի հելսիկյան կոմիտե
  30. Հայկականսահմանադրականիրավապաշտպանկենտրոն
  31. ՔաղաքացիականՖորումՀԿ
  32. ՍՄԻԼ
  33. ՀանրայինտեղեկատվությունևգիտելիքիկարիքՀԿ
  34. «Գլոբալիզացիայիեւտարածաշրջանայինհամագործակցություն» վերլուծականկենտրոն
  35. Քաղաքացիականազգայիննախաձեռնություն
  36. ԽորանԱրդինտելեկտուալկենտրոնՀԿ
  37. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  38. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  39. Ուրբան հիմնադրամ
  40. «Տրտու» ՀԿ
  41. Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
  42. Նաիրա Առաքելյան
  43. “Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամ
  44. Աշոտ Հովհաննիսյան
  45. Իրական աշխարհ, իրական մարդիկ
  46. Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտ
  47. Արփինե Գինոսյան
  48. Ռուբեն Մեհրաբյան
  49. Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա
  50. Զառա Հովհաննիսյան
  51. Արտակ Եղիազարյան
  52. ՄենուաԲրուտյան
  53. Աննա Շահնազարյան54. «Սրբազան հող» ՀԿ
    55. Բորիս Նավասարդյան
    56. Էլինա Պողոսբեկյան

     

Հայտարարությունը բաց է, անհատները, քաղաքացիական խմբերը եւ կազմակերպությունները կարող են միանալ դրան, այդ մասին հայտարարելով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ձեզ ֆինանսավորող կազմակերպությունները տեղյակ են արդյոք,(համոզված եմ, որ տեղյակ չեն) որ դուք զբաղված եք միայն շոբլիկությամբ , խառնակչությամբ ու բացարձակ չեք զբաղվում ձեր գործերով, միայն անտեղի փող եք ստանում? Հարցրել եք, թե քանի մարդ է ձեզ ճանաչում երկրում: Ճանաչողներից էլ քանիսն է ձեզ վստահում?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031