Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանությունը պարտվեց

Մայիս 07,2014 22:50

Քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանն ընդդեմ ոստիկանության ապօրինի գործողությունների հայցն այսօր Վարչական դատարանը բավարարել է:
Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը Երեւանի քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ բարձրախոսով խոսելիս Վահագն Մինասյանը բերման էր ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Նրան վարչական օրենսգրքի 182 հոդվածով 50.000 դրամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությունն էլ դատարան էր դիմել: Դատական այս գործընթացում ակտիվիստի իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով ոստիկանության գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:

«Դատարանն այս անգամ, գործելով օրենքի տառին համապատասխան, մերժեց ոստիկանության հայցը ընդդեմ ինձ եւ բավարարեց մեր հակընդդեմ հայցն ընդդեմ ոստիկանության: Դատարանը ճանաչեց իմ իրավունքների ոտնահարման փաստը ոստիկանության կողմից»,- Aravot.am-ին պատմեց ակտիվիստը:

Նրա խոսքով, դատարանը բավարարել է նաեւ իրենց պահանջը ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ, եւ ոստիկանությանը պարտավորեցրել փոխհատուցել 200.000 դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար:
Վահագն Մինասյանն ասաց, որ դատարանում ոստիկանության իր դեմ ներկայացրած վարչական տասից ավելի հայցեր են քննվում, ու ինքը պատրաստվում է բոլոր այդ գործերով հակընդդեմ հայց ներկայացնել ոստիկանությանը՝ պահանջելով բարոյական փոխհատուցում. «Բավականին խոշոր գումար եմ պահանջելու ոստիկանությունից: Մինչեւ իրենց կաշվի վրա չզգան, խելքի չեն գա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Շատ խելոք բան են արել – բա ասում եք ըսենց ու ընենց, … հիմա տեսաք ինչ արդար է մեր դատարանը!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031