Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասմիկ Պողոսյանի օրոք մշակույթի նախարարությունը լիովին քանդվեց, իսկ Սփյուռքինը` չձևավորվեց».քաղաքագետ

Մայիս 07,2014 21:44

Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով երկու կին նախարարների ղեկավարած գերատեսչությունների գործունեությանը: «Այս երկու նախարարությունները բացարձակ կայացած չեն. Հասմիկ Պողոսյանի օրոք մշակույթի նախարարությունը լիովին քանդվեց, իսկ Հրանուշ Հակոբյանի օրոք ձևավորված և հատուկ նրա համար ձևավորված Սփյուռքի նախարարությունը այդպես էլ չկայացավ որպես նախարարություն: Ես չեմ տեսնում ոչ մի կապ, նորմալ հարաբերություններ Հայաստան-Սփյուռք շփումներում: Դա ամենաառաջինը գալիս է վերևներից. հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները հանգեցրեցին նրան, որ շատ մեծ սեպ խրվեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, սա Հրանուշ Հակոբյանով պայմանավորված չէ: Իսկ ինչ վերաբերում է այս տիկնոջ փորձերին կապեր հաստատել Սփյուռքի հետ, ապա դրանք շատ թույլ են:

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, պետք է նախապատրաստվել 3-4 տարի առաջ, ոչ թե մեկ տարի կամ վեց ամիս առաջ: Ոչ մի աշխատանք մենք չենք տեսնում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Էդ «Արի տուն»-ը բացարձակ բուտաֆորիա ծրագիր է, ի՞նչ «Արի տուն», հլը բերեք մեր տան եղածին պահենք, ո՞ւմ ենք բերում տուն…էդպիսի պոպուլիստական բուտաֆորիա ծրագրերով չեն առաջնորդվում: Ո՞ւր է նոր Հալեպ թաղամասը, գեղեցիկ նկարներ էիք ցույց տալիս այդ թաղամասից, ո՞ւր է թաղամասը…

Սիրիահայերը մասսայաբար լքում են Հայաստանը`չկարողանալով իրենց էստեղ դրսևորել, որովհետև եթե մարդիկ քիչ, թե շատ գումար ունեն, շատ լավ հասկացել են, որ լինելով փախստական` էդ գումարները կարելի է ներդնել ԱՄՆ-ում, Եվրոպայում, որտեղ ստեղծված են նորմալ պայմաններ բիզնես ծավալելու համար: Իսկ մեր հայրենակիցները Սիրիայում հայտնի են որպես ձեռներեցներ»:

Մեր այն դիտարկմանը, թե Հրանուշ Հակոբյանը «Արի տուն» է քարոզում, բայց ստացվում է, որ մեր Սփյուռքի նախարարի ծրագիրը փաստացի Պուտի՞նն է իրագործում, Գագիկ Համբարյանն ասաց. «Ոչ միայն Պուտինը, ինչո՞ւ միայն Ռուսաստանը, բոլոր եվրոպական երկրներն էլ, ԱՄՆ էլ` իր «Գրին քարտով»: Մարդիկ ասում են, բերեք ներդրումներ կատարեք մեր տնտեսության մեջ, օրինակ` Լիտվայի, ստացեք Լիտվայի քաղաքացիություն կամ ստացեք ժամանակավոր գրանցում, որպեսզի հետագայում հեշտությամբ ստանաք քաղաքացիություն: Եվրոպական համարյա բոլոր երկրները այս համակարգը ունեն, համապատասխան գումարներ ներդնելով այդ երկրում` դու ստանում ես այդ երկրի քաղաքացիություն: Եթե եվրոպական ծրագրերից կարող են օգտվել Հայաստանի միջին խավից բարձր մարդիկ, ապա Ռուսաստանի պարագայում բոլորը կարող են օգտվել, և ինչքան գնում է, ՌԴ-ն ավելի դյուրին է դարձնում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը»:

Մեր այն հարցին, թե ՌԴ-ի դյուրացված կարգով քաղաքացիություն ստանալու նոր օրենքից հետո ինչքա՞ն հայ կգնա Հայաստանից, քաղաքագետն ասաց, որ 90 տոկոսը լքի ՀՀ-ն, եթե ՌԴ-ն մի քիչ էլ հեշտացնի քաղաքացիություն ստանալու կարգը: Իսկ պատճառը, ըստ Գագիկ Համբարյանի, ՌԴ-ում ավելի հեշտությամբ աշխատանք ձեռք բերելն է, բացի այդ, բարձր, մարդու արժանապատվությունը չվիրավորող թոշակի հատկացումն է, այնպես որ մեր երկրում համապատասխան պայմաններ չստեղծելու դեպքում հայ թոշակառուներն էլ կլքեն Հայաստանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Ազգակերության, այլակերության արյունի ու դավաճանության մշակույթի վրա էդ կինը ի*նչ ծաղիկ պիտի ցաներ:Մարդակերություն և ռազբոյագիտություն. ահա հայի մշակույթը:Ես` այո, աշխարհն ինձ հակառակում չի համոզի:Դանդաղ մասնատվող հիդրան հանում մշակույթի պետա է այրվի:

  2. vardan -armen says:

    պարզվում է,որ ինչ ասել է Գագիկ Համբարյանը Սփյուռթի նախարարության պահով լռիվ ճիշտ է,իսկ Հասնիկ Պողոսյանի պահով՝սխալ է ու այսպիսի հիստերիա առաջացրեց ոմանց մոտ:ասեմ,որ մշակույթի բիոլոգ նախարարի բացասական գործնեության վերաբերյալ կարելի է նույնիսկ ատենախոսություն գրել…նրա կիքսերը հերիք են….մարդը իր կարծիքն է հայընել….ինչի եք զազրախոսում…դուքել ձերը ասեք կայացածներ……..))))))))

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031