Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ընդունել են Հովիկ Աբրահամյանի առաջարկը՝ չկիսելով ՀԱԿ-ի որոշումը

Մայիս 07,2014 18:25

namak2Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել էր խորհրդարանական խմբակցություններին եւ առաջարկել մեկական ներկայացուցիչ ընդգրկել կառավարության ստեղծած աշխատանքային խմբում ՝ խնդրին համատեղ լուծում տալու համար:

iLur.am-ի տեղեկացմամբ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանին պատասխան նամակ էր ուղարկել եւ մերժել՝ նշելով, որ այդ խնդիրը լուծելու նպատակով  իրենք քառյակի ուժերի հետ արդեն համատեղ մշակել են օրենքի նախագիծ, որը ստացել է «Դեմ եմ» շարժման հավանությունը, ուստի աշխատանքներ են տանելու այդ նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ:  Լեւոն Զուրաբյանը նաեւ ընդգծել էր, որ ՀԱԿ խմբակցությունը չի պատրաստվում քաղաքական պատասխանատվություն կիսել այս իշխանությունների ընդունած որեւէ որոշման կամ դրա նախապատրաստման համար:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից տեղակացավ, որ իրենք ընդունել են վարչապետի առաջարկը: Կառավարության աշխատանքային խմբում նրանց ներկայացուցիչը լինելու է հենց Թեւան Պողոսյանը. «Իմ թեկնածությունն ենք ներկայացրել, մնացածը կերեւա: Երբ կլինեն հանդիպումներ, կգնանք, կխոսենք, կտեսնենք ինչպես կաշխատեն: Մենք մեր տեսակետները կներկայացնենք, մեր պահանջները, հետո կերեւա: Մենք չենք մերժել Հովիկ Աբրահամյանին, եւ կփորձենք Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին աշխատել»:

Մենք նաեւ հետաքրքրքվեցինք՝ Կոնգրեսի պես Ժառանգությունը մտավախություն չունի՞, որ այս իշխանության հետ ձեր քայլով պատասխանատվություն եք կիսում, նա պատասխանեց. «Մենք իրենց որեւէ որոշման համար պատասխանատու չենք: Ինչքան օրենքներ են եղել, որտեղ բոլորով մասնակցել ենք, քննարկել ենք, քվեարկել ենք, առաջարկներ ենք արել, գազային հանձնաժողովում էլ են մասնակցել: Պատասխանատվությունն իրենցն է: Այստեղ ընդամենը դու փորձում ես քո ձայնը տեղ հասցնել եւ պայքարում ես: Մասնակցելը չի նշանակում չպայքարել: Պայքարն ավելի կարեւոր է, մենք դրանով պետք է շատ ժամանակ հարցեր լուծենք»:

Լեւոն Զուրաբյանը որպես պատճառ մերժման համար նշել էր, որ քառյակով նոր նախագծի վրա են աշխատում: Ըստ Թեւան Պողոսյանի, մեկը մյուսին չի խանգարում ե՛ւ կառավարության աշխատանքային խմբում ներգրավվել եւ նախագիծ մշակել. «Խնդիրը ո՞րն է, չեմ կարողանում հասկանալ: Մենք այնտեղ էլ ենք փորձելու, այնտեղ էլ: Մեր օրենքի նախագիծը միշտ էլ այլընտրանքային է լինելու: Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի: Մենք այդ օրինագծով էլ կգնանք աշխատանքային խումբ: Իսկ չպայքարելը համարում եմ սխալ»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք նույնպես ընդունել են Հովիկ Աբրահամյանի առաջարկը եւ առաջարկել ՀՅԴ երեք ներկայացուցչի թեկնածություն, որից մեկը Արծվիկ Մինասյանն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Նամակների պատճենները՝ Ilur.am-ից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031