Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետն ու «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենը` շիրակցիներին հուզող խնդիրների մասին

Մայիս 07,2014 18:01

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն հանդիպեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերն հիմնականում զրուցեցին «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից իրականացված ներդրումային աշխատանքների վերաբերյալ: Շիրակի մարզպետը, կարևորելով Գյումրիում և հարակից մի շարք համայնքներում իրականացված վերականգնողական աշխատանքները, նշեց, որ դրանք իսկապես կնպաստեն ջրամատակարարման որակի բարձրացմանը: Այնուհետև Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ 2014-ի անելիքներին: Այս տարի պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակում կսկսվեն Գյումրի քաղաքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, այս առումով խնդիրներ չլինելու համար մարզպետը Պատրիկ Լորենին առաջարկեց աշխատել համագործակցված: «Մեզ համար այսօր գերխնդիր է, որ մինչ փողոցների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն արդեն ավարտած լինի ջրագծերի հետ կապված աշխատանքները, որպեսզի մեզանից հետո դրանք չքանդվեն»,-ասաց Շիրակի մարզպետը: Ֆելիքս Ցոլակյանի խոսքերով միայն փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի զերծ մնալ ավելորդ թյուրիմացություններից ու աշխատանքային բացթողումներից: «Ձեր կողմից աշխատանքներ չիրականացնելը խոչընդոտում է նաև նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմանը, քանզի աշխատանքների ծավալները հստակ չեն լինում»,-ավելացրեց մարզպետը:

Պատրիկ Լորենը խոստացավ հանդիպումից հետո հետամուտ լինել նախանշված աշխատանքների առավել արագ իրականացմանը:

Այնուհետև կողմերն անդրադարձան Արթիկ քաղաքում իրականացված աշխատանքներին, առաջիկայում Անիի տարածաշրջանում նախատեսված ներդրումային ծրագրին, որն ապահովելու է տարածաշրջանի մի շարք գյուղերի խմելու ջրի խնդրի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Արթիկի տարածաշրջանի գյուղերի ջրամատակարարման խնդրին, այժմ ընթանում են մի քանի համայնքների` դրենաժային համակարգից ջրամատակարարում իրականացնելու համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հստակեցման աշխատանքները:

shiraki_marz_2 shiraki_marz_1

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետն ու Պատրիկ Լորենը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա մի քանի օրերի ընթացում շրջայց իրականացնել Արթիկի տարածաշրջանում` ծանոթանալու համայնքներին` ջրամատակարարման և սպասարկման առումով հուզող հիմնախնդիրներին:

Շիրակի մարզպետի խորհրդական Արաքսյա Կիրակոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մխիթար, գյումրեցի says:

    Էս զոհրապ եգանյանը ստեղ չկա? չեք անդրադարձել իրան?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031