Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի ֆրանսիական այցը եւ սպանդանոցը

Մայիս 07,2014 17:54

Գյուղատնտեսական մարզում անասունների սպանդանոց չկա:

 

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը  եւ նրա տեղակալ Լեւոն Սարգսյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով մայիսի 5-ին եռօրյա աշխատանքային այցով եղել են  Ֆրանսիայում, ուր քննարկել են Տավուշի մարզում մսի եւ մսամթերքի արտադրություն կազմակերպելու, սպանդանոց կառուցելու հարցեր: Պատվիրակությունն  այցելել է Յուրա շրջան՝ սպանդանոցի տեսակն ընտրելու համար:

2010թ. մարտի 4-ին մարզպետ Ղուլարյանը եւ Ֆրանսիայի Օ-դը-Սեն  նահանգի գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանը ապակենտրոնացված համագործակցության հուշագիր են ստորագրել: Նույն տարվա մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում ստորագրվել է համատեղ նկատառումների հուշագիր: Անցած ժամանակաշրջանում, Ֆրանսիայի  հայկական հիմնադրամի եւ « Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մարզի գյուղատնտեսության ոլորտում, համայնքների զարգացման, աղքատության կրճատմանը միտված մի շարք ծրագրեր են կատարվել, ստեղծվել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը,որը իրականացնում է  այդ ծրագրերը:

Հավելենք, որ  Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանն ու Դիտավանի 3 այլ բնակիչներ «ՀիմնաՏավուշ»   հիմնադրամի ֆինասավորմամբ ստեղծված  եգիտացորենի  ցանքերը ուշ  հնձելու պատճառով իրենց  կրած վնասները հատուցելու  համար դատի են տվել «ՀիմնաՏավուշին»»:  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է դիտավանցիների հայցը, հիմնադրամը բողոք է ներկայացրել  վերաքննիչ դատարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի  կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Anna says:

    Որտեղ ,,լվանալու գումարներ,, կան,այնտեղ կա Տավուշի ակադեմիկոս մարզպետը,որտեղ որևէ գործ պետք է արվի ի բարօրություն ժողովրդի՝ այնտեղ պետք են հովանավորներ:Մարդիկ Տավուշից մազապուրծ փախչում են,իսկ մարզպետը ճամփորդում է Ֆրանսիայով՝հերթական ,,լվացվելիք,, գումարների հետևից: Էսքան գումարները ե՞րբ է հասցնելու ծախսի Տավուշբաշին:Գուցե որևէ մեկը նրան հիշեցնի,որ ոչ ոք այս աշխարհից հետը ոչինչ չի տարել և այդքան վատություններ անել չի կարելի……………….

  2. David says:

    Սպանդանոց , այո, պետք է խոշոր եղջերավոր ,կանաչ փող կապավորների համար:Սպանդանոցը սահմանամերձում…Հա, հա, հա…սերժա-սպանդանոցի ֆրանսիական կողմնորոշումով սպանդանոցագետներ:Էդ շալվարավոր ղարաբաղաթագակրին ասա մի մի սպանդանոց էլ Ղարաբաղում բացի,չէ*որ ղասաբի պակաս չունի, թիմ ունի , թիմ շալվարով փոքրիկ ֆաշիստը:Վատ ա, որ Հաագան քաղաքակիրթ մսաղաց չունի ղասաբների համար և մնալու են որսորդմիության հույսին:

  3. Arman says:

    Տավուշի մարզպետի հերթական ՞՞խելամիտ՞՞ քայլը, առավել ևս, որ մարզում առկա խոշորի վերարտադրությունը չի բավարարի նույնիսկ ամենափոքր արտադրողականություն ունեցող սպանդանոցի կարիքների 10-20 տոկոսը: Հետաքրքիր է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին Ֆրանսիա տանելը սպանդանոցի հետ որևէ կապ ունի թե ոչ?:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031