Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկը կհանվի՞

Մայիս 07,2014 17:43

 

«Շրջանառության հարկը մինչեւ 10 միլիոն զրո է դառնում, իսկ մինչեւ 53՝ մեկ տոկոս։ Համոզված եմ, որ քիչ է, Հովիկ Աբրահամյանն էլ է համոզված, որ 10-ը քիչ է, պետք է 30 միլիոնը զրոյացվի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա հույս հայտնեց, թե շրջանառության հարկը հանվելու է ու մանրամասնեց. «Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել է, որ իր համար կարեւորը քաղաքացին է,ինքը ասավ, ինչ ասավ՝մեզի համար առաջին թիրախը մարդն է: Եկեք միասին հաշվենք, շրջանառության հարկի վերաբերյալ հաշվետվություն է տալիս հիսուներեք հազարը։ Ավելի լավ է քսան միլիարդը բյուջե չբերեմ, բայց պետք է փաստաթուղթ տեսնեմ։ Սա նշանակում է, որ խոշորին պետք է բերել հարկային դաշտ։ Իսկ երբ մանրին հարկից զրկում ես, ապա այլեւս ստվեր չի մտնում»:

Անահիտ Բախշյանն էլ մտահոգություն հայտնեց, թե դա չի՞ նշանակում, որ Հովիկ Աբրահամյանն այդպիսով կհարվածի իր  խնամիների-բարեկամների գրպաններին: Պարոն Այվազյանը պատասխանեց. «Եթե այդ օրենքը չընդունեն, ուրեմն դուք ճիշտ եք, այդ դեպքում ես կհրաժարվեմ իմ պաշտոնից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031