Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ոստիկանի` բացատրություն պահանջելը այս պարագայում ապօրինի է»

Մայիս 07,2014 17:23

«Ստեփանավանի ոստիկանության մի աշխատակից ինձ զանգել է ու ինձնից բացատրություն  է պահանջում` իմ արած հայտարարության հետ կապված: Հարգելի ոստիկանները շատ լավ պիտի տարբերեն, երբ են մարդիկ հաղորդում տալիս հանցագործության մասին, երբ հայտարարություն անում»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԱԻ փոխտնօրեն, «Ժառանգություն«» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը մայիսի 5-ին «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Ստեփանավանի թիվ 2 դպրոցում դրամահավաք է կազմակերպվում և Լոռու մարզպետ Նալբանդյանին կոչ արել «Կարգի հրավիրել տնօրենին»:

Այս առիթով տիկին Բախշյանը մանրամասնեց. «Այդ հայտարարությունը վերաբերում է դրամահավաքին, որ ոչ մի քրեական հոդվածով չեն կարող ի վերջո քրեական գործ հարուցել: Գիտեմ, որ որոշ լրագրողների էլ են զանգել ոստիկանությունից, ուստի չգիտեմ` այդ մարդիկ իմ և այդ լրագրողների միջոցով ինչ-որ հարցեր են ուզում լուծել: Սխալ ճանապարհով եք գնում, դուք այդ կերպ ձեր հարցերը չեք կարող լուծել: Ոստիկանի` բացատրություն պահանջելը այս պարագայում ապօրինի է: Ես դիմել եմ մարզպետին` ասելով, թե կարգի հրավիրեք տնօրենին, դրա մեջ ես բացատրելու այլ բան չունեմ»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Ստեփանավանի թիվ 2 դպրոցի դպրոցի տնօրենն Անահիտ Բախշյանին պատասխանել էր, որ «անպատասխանատու» հայտարարություն է անում , ինչպես նաև տիկին Բախշյանի բարձրացրած այլ խնդիրների վերաբերյալ, օրինակ` Բյուրեղավանի գիշերօթիկի հետ կապված կարծիքներ են հնչում, թե տիկին Բախշյանը չարախոսում է, Անահիտ Բախշյանն արձագանքեց. «Բոլոր այն գործերը, որոնց հետ կապված ես կրթության ոլորտում հետամուտ եմ եղել, որտեղ երեխայի իրավունքներ են ոտնահարված եղել, պետական միջոցներն են վատնվել, բոլոր իմ այդ հայտարարությունները հաստատվել են, կամ դատավճիռ է եղել, կամ բոլոր  եզրակցությունները եկել են հաստատելու իմ հայտարարությունները: Ես որևէ մեկին չեմ զրպարտում: Մինչև ձեռքիս փաստ չունենամ, հայտարարություն չեմ անի: Ես ոչ ոքի կաշառակեր չեմ անվանել, իսկ եթե տնօրենը ինքն է գրում, որ ես իրեն ասել եմ կաշառակեր, ինքը մատնում է  իրեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gago says:

    Տիկին Բախշյան, երբ ասում եք “ինքը մատնում է իրեն” նորից, անգիտակցաբար թե դիտմամբ, զրպարտում եք կաշառակերության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031