Հայոց պատմության վճռորոշ դրվագներ, Կարնո հայության գաղթից մինչև Շուշիի ազատագրում, մինչև ջավախահայության ճակատագիր ու հերոսներ:
Այսօր Երևանիթիվ 181 հիմնական դպրոցում «Հայ անպարագիծ ոգին… Ջավախքից Արցախ» խորագրով ներկայացում-միջոցառման ընթացքում աշակերտների շուրթերից հնչեցին հայրենասիրական-ազատագրական երգեր, հայ հերոսների անուններ: Միջոցառման ընթացքում մեծարվեցին ազգային հերոսները, ինչպես օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը:
«Ժողովուրդ, Ղարաբաղը մերն է, «Տուն տանող ճամփան սկիզբ է առնում Արցախից» կարգախոսներով աշակերտները միջոցառման ընթացքում բեմականացման միջոցով քննարկեցին այնպիսի աշխարհաքաղաքական հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի տված խոստումներն ու դրանց չկատարումը,Եվրոպայի կողմից «հայոց տան խաղարկումն ու հայոց արյան շահարկումը»: Աշակերտների եզրահանգումը մեկն էր. «Մեղադրենք մենք` մեզ»:
Շուշիի ազատագրման դրվագների պատկերավոր ներկայացման միջոցով հանդիսատեսի առաջ բացվեցին հայոց պատմության նորագույն շրջանի հերոսական դրվագները, մայիսյան հաղթանակները:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում թիվ 181 դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանը, խոսելով նման ծրագրերի կարևորության մասին, նշեց. «Ե՛վ դպրոցի, և՛ ողջ հասարակության համար անհրաժեշտ միջոցառում է, որի միջոցով նշում ենք և՛ Շուշիի ազատագրման օրը, և՛ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, որոնք երկուսն էլ մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջան են: Ծրագրի նպատակն է, որ մեր դպրոցի 1490 աշակերտները ճիշտ հասկական հաղթանակի արժեքը, ավելի գնահատեն հերոսներին, և իրենք էլ դառնան նոր երախտավորներ»:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց. «Ցավալիորեն, մեզանում վատ ավանդույթ է, որ կենդանի լեգենդներին չեն մեծարում և միայն մահից հետո են մեծարում: Սա ճիշտ այն միջոցառումն է, որն իմաստավորում է հերոսական կերպարը մարդու կենդանության օրոք»:
«Հայանպարագիծ ոգին… Ջավախքից Արցախ» խորագրով ներկայացում-միջոցառումը պատրաստել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Խանում Եղոյանն ու տեխնոլոգիայի ուսուցչուհի Մարիամ Խաչատրյանը:
Տիկին Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Փորձել ենք այսօրվա միջոցառման մեջ ընդգրկել հայի ոգին և այն տեսանելի դարձնել հասարակությանը: Այսօրվա խորհուրդն է նաև մեծարել ու գնահատել, հավատալ ազգային հերոսներին, չնայած միջոցառման հերոսը ԳուրգենԴալիբալթայանն է, բայց հերոս է նաև ողջ ժողովուրդը: Ինչո՞ւ մեր օրվա հերոսների մերօրյա հերոսությունը հենց աշակերտներին չներարկել, քանի որ մեր վաղը հենց նրանք են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ