Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը

Մայիս 07,2014 15:31

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և
քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հայաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն): Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է միլիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևավորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանալով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագումարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որոշումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի արտահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությունից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակամարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան:

Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպատակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում:

Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նեղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով «սրբագրված» և միակողմանի ներկայացվող կերպար:

Հույս ունենք, որ Երևանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը և չեղյալ կճանաչի իր որոշումը:

https://www.facebook.com/groups/402824203170801/permalink/553650724754814/

1. Գայանե Շագոյան
2. Լևոն Աբրահամյան
3. Հարություն Մարության
4. Լուսինե Խառատյան
5. Աննա Պողոսյան
6. Աղասի Մարգարյան
7. Սուրեն Հոբոսյան
8. Գրետա Աբրահամյան
9. Հրանուշ Խառատյան
10. Հասմիկ Կնյազյան
11. Մարինե Պետրոսյան
12. Յուլիա Անտոնյան
13. Լիզա Ճաղարյան
14. Գայանե Ղազարյան
15. Ապրես Զոհրաբյան
16. Արմինե Գեղամյան
17. Արթուր Ավթանդիլյան
18. Գեմաֆին Գասպարյան
19. Հրանտ Տեր-Աբրահամյան
20. Անուշ Հարությունյան
21. Ռազմիկ Ամիրխանյան
22. Ավետիս Քեշիշյան
23. Շողեր Հակոբյան
24. Սարգիս Հովսեփյան
25. Սևան Ղազարյան
26. Նազարեթ Նազարեթյան
27. Անի Ասատրյան
28. Սոնա Այվազյան
29. Հայկակ Արշամյան
30. Մարիամ Խարազյան
31. Արամ Գասպարյան
32. Քնար Երվանդյան
33. Սեդա Գրիգորյան
34. Հրայր Մանուկյան
35. Ծովինար Մարտիրոսյան
36. Արշակ Մանուկյան
37. Լևոն Ումեդյան
38. Թագուհի Հակոբյան
39. Հրաչ Մարտիրոսյան
40. Արուս Հարությունյան
41. Լիլիթ Պողոսյան
42. Արևիկ Հարությունյան
43. Աշոտ Խաչատրյան
44. Ծովինար Նազարյան
45. Աղասի Թադևոսյան
46. Արփի Ոսկանյան
47. Վահե Գրիգորյան
48. Գայանե Առուստամյան
49. Նարինե Վարդանյան
50. Նարինե Հովհաննիսյան
51. Անի Ղազարյան
52. Գոհար Ստեփանյան
53. Ռուբեն Հովսեփյան
54. Արմեն Գրիգորյան
55. Արմեն Վարդանյան
56. Վանիկ Սաֆարյան
57. Էմիլ Սարգսյան
58. Տիգրան Զաքարյան
59. Գևորգ Տեր-Գաբրիելյան
60. Գոռ Հովակիմյան
61. Սյուզաննա Սիրադեղյան
62. Նազելի Օհանյան
63. Մարիամ Սարգսյան
64. Արթուր Սաքունց
65. Արսեն Հակոբյան
66. Յուղաբեր Ղազարյան
67. Էդգար Խաչատրյան
68. Վահան Արծրունի
69. Կարապետ Բադալյան
70. Մերի Նիկողոսյան
71. Զարուհի Հայրապետյան
72. Արթուր Ղազարյան
73. Աննա Խեչոյան
74. Ռիմա Գրիգորյան
75. Գոհար Գալստյան
76. Սաթենիկ Պետրոսյան
77. Էդգար Զաքարե
78. Նազելի Օհանյան
79. Հակոբ Կարապետյան
80. Գայանե Համազասպյան
81. Վարդան Կարապետյան
82. Սոֆյա Քալանթարյան
83. Սոնա Մնացականյան
84. Անտոն Իվչենկո
85. Տիգրան Սարգսյան
86. Վաչագ Տեր-Սարգսյան
87. Վահան Թումասյան
88. Մհեր Ղալեչյան
89. Լառա Ահարոնյան
90. Վիոլետ Գրիգորյան
91. Զարուհի Հարությունյան
92. Գոհար Սիմոնյան
93. Սաթենիկ Մկրտչյան
94. Գոհար Հարությունյան
95. Էդուարդ Հայրապետյան
96. Գոհար Կիրակոսյան
97. Սիրանուշ Օհանյան
98. Կարեն Չիլինգարյան
99. Գարեգին Այվազյան
100. Սարո Մանուկյան
101. Անահիտ Ավանեսյան
102. Հովսեփ Խուրշուդյան
103. Հասմիկ Բաբայան
104. Արայիկ Հարությունյան
105. Նունե Սարկիսյան
106. Դավիթ Հովհաննիսյան
107. Հարություն Գյամջյան
108. Հասմիկ Ասլանյան
109. Անահիտ Արամունի Քեշիշյան
110. Արմեն Ղալումյան
111. Զարուհի Մուրադյան
112. Սահակ Պողոսյան
113. Կամո Դավթյան
114. Ալվարդ Ներսիսյան
115. Ծովինար Չիլինգարյան
116. Աշխեն Հակոբյան
117. Էվելինա Գյուլխանդանյան
118. Բորիս Նավասարդյան
119. Արմինե Փոդոսյան
120. Թեմիկ Խալափյան
121. Գևորգ Մանուկյան
122. Արմինե Պետրոսյան
123. Լարիսա Մինասյան
124. Արտակ Կիրակոսյան
125. Հերիքնազ Հարությունյան
126. Սարգիս Սեդրակյան
127. Նաիրի Մելքոմ Մելքոմյան
128. Ռուզաննա Ծատուրյան
129. Նունե Ղազախեցյան
130. Արմինե Թուխիկյան
131. Սամվել Նազարյան
132. Արմեն Վարոսյան
133. Հայաստան Ստեփանյան
134. Վահագն Այդինյան
135. Աշոտ Մելիքյան
136. Վահագն Այդինյան
137. Մխիթար Գաբրիելյան
138. Համլետ Մելքումյան

Ստորագրահավաքն ընթանում է նաև համացանցային հասցեով, որտեղ 07.05.2014, 13:30-ի դրությամբ (նամակը հրատարակելու պահից 15 ժամերի ընթացքում) ստորագրել են ևս 201 մարդ: Ստորագրահավաքը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Պաշտպանում եմ նամակի հեղինակների դիրքորոշումը:Կոմունիզմի գլխավոր ֆունկցիոներների գործունեությունը լուրջ քննարկման եվ դատապարտման հարց է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031