Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունն անհիմն կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդների, որոնք օրենքով չարգելված եղանակներով կատարել են ս.թ. մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող Նախախորհրդարանի հանրահավաքի իրազեկման գործողություններ: Որոշ ժամանակ ոստիկանությունում պահելուց հետո նրանց ազատ են արձակել:
Ըստ Ոստիկանության՝ երիտասարդները կատարել են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2. հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում (Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը):
Մինչդեռ օրենքով նախատեսված չէ երիտասարդների կատարած գործողությունների վերաբերյալ որևէ սահմանափակում, իսկ վարչական ակտով այդպիսի սահմանափակումների նախատեսումը հակասում է Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջներին, որի համաձայն ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները սահմանվում են բացառապես ՀՀ
օրենքներով:
Տեղի ունեցածի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում
Կարդացեք նաև