Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը` «խոշոր ձկներին» հարկային դաշտ բերելու բարդությունների մասին

Մայիս 07,2014 14:38

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը վստահեցնում է` Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ կլինեն:

Ըստ նրա, կառավարության առաջին քայլերն էլ արդեն ցույց են տալիս այդ փոփոխությունները. «Այդ փոփոխություններն արդեն առկա են, մեկ ամսվա ընթացքում մի շարք օրենսդրական փաթեթներ ունենք, որոնք կանխորոշում են այն ուղղությունները, որի մասին հնչեցրեց վարչապետը իր առաջին հայտարարությամբ, որ կառավարության հիմնական թիրախը քաղաքացին է, մնացյալն ածանցյալ են լինելու»:

Բացի քաղաքացուն թիրախավորելուց, ըստ պարոն Այվազյանի, իրենց առջեւ ունեն նաեւ նախորդ կառավարության կողմից դրված առաջնահերթությունները` փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնախնդիրները, ադամանդագործությունը, կոնյակագործությունը, IT ոլորտը. « IT ոլորտի համար այս պահին Աժ-ում ունենք օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է շահութահարկից ու որոշ հարկատեսակներից ազատել այդ ոլորտն, ընդհանրապես բիզնես դաշտի բարելավման համար նախատեսում ենք այլընտրանքային ստուգումների մասով, Մաքսային օրենսգրքում փոփոխություններ»:
Պարոն Այվազյանը հակասություններ չի տեսնում խոշոր հարկատուներին` «ձկներին», գլխից բռնելու ու հարկային դաշտ բերելու մասին ՀՀ նախագահի պնդումների եւ խոշոր հարկատուների` այս տարի ավելի քիչ հարկեր վճարելու պաշտոնական տվյալների միջեւ. «Մի կողմից ասում ենք՝ ժողովուրդը գնացել է, մյուս կողմից ասում ենք՝ ինչու են քիչ վճարում: Չգիտեմ` ով ինչ է ասել, բայց ժողովուրդն արտագաղթել է: Ունեցել ենք արտագաղթ եւ դա ժխտելի չէ: Մյուս կողմից էլ հնարավոր է ապրանքաշրջանառության հետ է պայմանավորված: Բացի դա, «խոշոր ձուկ» հասկացությունը բարդ է, այդ «ձկներին» որսալու մեխանիզմն այնպես չէ, որ կարթը գցում ես գլխներին ու քաշում ես դուրս: Շատ բարդ է, որովհետեւ հենց կարթը գցեցիր, փոքրերը կարող են խոշորանալ, այնպես պետք է անես, որ կերը հավասարապես բաշխվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031