Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է պարզաբանել, որ Ֆրանսիայի նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է Կարֆուրի առաջին հիպերմարկետը։
Այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Ֆրանսիայի նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետևելու հնարավորություն ունեցան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հեռախոսակապի միջոցով։