Երեկ Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը: Առաջին համարի ներքո Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը հանդես եկավ «Not Alone» երգով եւ անցավ մրցույթի եզրափակիչ փուլ: Բացի Հայաստանից, եզրափակիչ անցան նաեւ Շվեդիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Սան Մարինոյի, Նիդերլանդների, Մոնտենեգրոյի և Հունգարիայի ներկայացուցիչները:
Aravot.am-ը կոմպոզիտոր Յուրի Հարությունյանից կարծիք հարցրեց «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցների, կատարումների ու մասնավորապես մեր երկրի ներկայացուցչի երեւույթի մասին:
Կոմպոզիտորի գնահատմամբ՝ Արամ MP3-ը շնորհալի երիտասարդ է եւ հաջող է ներկայացել: Նրա «Not Alone»-ից կոմպոզիտորը գոհ չէ: Ասում է. «Մի քիչ կիսաքնած, նվնվան երգ էր»: Ինչ վերաբերում է մյուս կատարումներին ու ստեղծագործություններին, Յուրի Հարությունյանը տպավորված չէ: «Ընդհանրապես այդ «Եվրատեսիլը» ցածր մակարդակի շոու է՝ ցածր խավի ժողովրդին զարմացնելու նպատակ հետապնդող: Ընդամենը մի քանի երգ լսեցի, ուրիշ բան էի նայում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ստադիոնային մակարդակի էր, շոու՝ արեւածաղիկ չրթողներ ի համար: Եվրոպայում արեւածաղիկ չրթողներ չկան, բայց այնտեղ էլ նման խավի ժողովուրդ կա, այն, որ ութ ժամ գործարանում աշխատում է, հետո գնում է գարեջուրը խմում, պառկում-հանգստանում է: Էդ մակարդակի էր … Գոնե իմ լսածների մեջ երգ չկար, գուցե մեջներից ձայներ կամ կատարողներ փնտրես գտնես, բայց այն, ինչ սովորաբար պատվիրվում է «Եվրատեսիլի» համար՝ որպես երգ, ապրող երգային նյութ չէ»,-համոզված է Յուրի Հարությունյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
“այնտեղ էլ նման խավի ժողովուրդ կա, այն, որ ութ ժամ գործարանում աշխատում է, հետո գնում է գարեջուրը խմում, պառկում-հանգստանում է: Էդ մակարդակի էր …”
Հիմա ասեք, թե ով է ձեզ իրավունք տվել աշխատող մարդու վրա այդպես վերևից նայեք: Այդ որ մի “էլիտա”-ն այդքան չարացած ու իր տեղը չգտնող պետք է լինի, որ սկսի հատարարել իր բարձր մակարդակի մասին գործարանում աշխատող մարդու համեմատ: Ով ասեց որ բարձրն ու ցածրը աշխատանքի տեղով է որոշվում: Նա իր տեղում է այդքան կաորղանում, դուք էլ ձեր տեղում ձերն արեք: Ադքան բարձր մակարդակի եք, գոնե հասկացեք, որ երաժշտություն հորինելուց բացի գուցե երկրի “կոմպոզիտորը” չպետք է իր երկրիը շենացնող մարդուն հայտարարի թե ինձանից ցածր ես: հիմա, որ կոմպոզիտոր եք, պետք է ոչ կոռեկտ հայտարարություններ անեք, թե այ որ դու գործարանում ես աշխատում դրա համար էլ ճաշակդ չի հերիքում ասենք Բախ լսես? Այ այդպես է մտածում ու վարվում “մշակութային էլիտան”, որ եկրում սկսում են գործարաներ քանդվել, մարդիկ էլ գնում են ուրիշ տեղ մի կտոր հաց վաստակում ու հնագիստ խղճով գարեջուր խմում, հանգստանում: