Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եվրոպական հեղինակավոր «El Pais», «Le Monde», «La Repubblica» և «Gazeta Wyborcza» պարբերականներին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինան մոտ է կանգնած պատերազմին:
«Օդեսայից ստացված արյունոտ տեսանյութերը ցույց են տվել մեզ, որ մինչև ռազմական բախումների ծավալումը մնացել է ընդամենը մի քանի քայլ», – ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Շտայնմայերը հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում ծավալված առճակատման ընթացքում լարվածությունը հասել է այնպիսի մակարդակի, «որը դեռևս կարճ ժամանակ առաջ անհնարին էր համարվում»:
Արմեն Հովհաննիսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում